Հա

Համայնք

Items filtered by date: Շաբաթ, 12 Մայիսի 2018 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Համաշխարհային հանրութիւնը կարող է չընդունել Թուրքիայում նախանշւած նախագահական ընտրութիւնները։ Թէեւ գործնականում ոչինչ չի փոխւի. Էրդողանին, որն անկասկած «կը յաղթի» այդ ընտրութիւններում, կը շարունակեն պետութեան ղեկավար համարել, իսկ «չճանաչումը» կը հնչի քաղաքական գործիչների կուլիսային զրոյցներում եւ որոշ կազմակերպութիւնների յայտարարութիւններում։ 

Published in Միջազգային

Այս վերջին շաբաթներն աննախադէպ միջազգային ուշադրութիւն սեւեռեցին Հայաստանի վրայ. անարդար հասարակական կարգից եւ անարդիւնաւէտ տնտեսական մոդելից զայրացած տասնեակ հազարաւոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ իրենց բողոքը յայտնելու եւ աւելի լաւ ու աւելի ժողովրդավարական ապագայի համար, գրում է գործարար, «Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր, «Աւրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբէն Վարդանեանը հեղինակաւոր «Financial Times»-ում: 

«Յակոբեան»-ը մատակարարելու է 2018 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընթացքում Իրանի ազգային հաւաքականի պաշտօնական հագուստը:

Published in Մարզական

Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններում յաղթած եւ արդիւնքում խորհրդարան անցած ՀՅԴ Լիբանանի Կոնտրանական կոմիտէի անդամ, պատգամաւոր Հակոբ Բագրատունին գրել է.

ԱՄՆ-ն բոլոր պատասխանատու պետութիւններին կոչ է արել ճնշում գործադրել Իրանի վրայ՝ տարածաշրջանում նրա գործողութիւնների, այդ թւում Իսրայէլի դիրքերի վրայ հրթիռային հարւածների եւ Եմէնից Սաուդական Արաբիայի դէմ «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման միջոցով հարւածի փորձի պատճառով: 

Published in Միջազգային

Հայաստանի քաղաքացիների 99.1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինեանի կողմից նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը:

Բելգիացի պատգամաւորներ Դաւիդ Կլարենւալը, Ժորժ Դալեմանը եւ Էլս Վան Հոֆը նամակը են յղել Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիէ Ռէյնդերսին «Ադրբեջանը պէտք է դադարեցնի քաղաքական հետապնդումը Գասպար Կարապետեանի նկատմամբ» վերտառութեամբ:

Published in Հայ Դատ
Շաբաթ, 12 Մայիսի 2018 10:20

Առաջնորդարանի այցելուներ

Չորեքշաբթի մայիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Գէորգ Վարդանին, նոյն կազմակերպութեան Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Շահնազարեանին, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ եւ Թեհրանի Համահայկական խաղերի 50-ամեակի յանձնախմբի նախագահ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանին։

Published in Թեհրան

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, անկախութեան այս պանծալի տօնին նւիրւած ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի երեկոյեան, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ընդհանուր գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի աշակերտութեան մասնակցութեամբ։ 

Published in Նոր Ջուղա

11 մայիսի այս օրը, 113 տարի առաջ, Անդրկովկասի նաւթային մայրաքաղաք Բագուի կեդրոնական հրապարակներէն Պարապետի վրայ, 21-ամեայ հայ յեղափոխական մը ռումբի հարուածով ահաբեկեց նահանգապետ իշխան Նակաշիձէն։

Երիտասարդ այդ յեղափոխականը Դրաստամատ Կանայեանն էր՝ անզուգական ԴՐՕ-ն, որ այդպէ՛ս, օր-ցերեկով եւ բանուկ հրապարակի մը վրայ, գործադրեց Հ.Յ.Դ. Ոսկանապատի Կեդրոնական Կոմիտէին տուած մահապատիժի որոշումը՝ հարիւրաւոր անմեղ հայերու կոտորածը հրահրած Բագուի նահանգապետին դէմ։

Published in Գաղափարական
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։