MENU
Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յանձնարարականի դէպքում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութիւնը (ԱԷԿ) պատրաստ է ներկայացնելու Ֆորդու կենտրոնում ուրանի հարստացման գործընթացի վերսկսման ծրագիրը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը չի կարծում, որ Արծւիկ Մինասեանի հրաժարականի անհրաժեշտութիւնը կայ: ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նա նշեց. «Մանէ Թանդիլեանի պարագան մի քիչ այլ էր, որովհետեւ նա այդ ոլորտի ղեկավարն էր եւ ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժւել էր»։
Դատապարտելի յայտարարութիւն է, որը պէտք է արժանանայ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խստագոյն գնահատականին: ՀՀ ԱԺ-ում, այսօր՝ յունիսի 13-ին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդւարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխօսնակ Զիեաֆէթ Ասքերովի յայտարարութեանը, թէ Ադրբեջանը, համաձայն ՄԱԿ-ի կանոնակարգի եւ իր օրէնսդրութեան, իրաւունք ունի «ռազմական ճանապարհով ազատագրելու իր օկուպացւած տարածքները»:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդէլի քաղաքային խորհուրդը քիչ առաջ պատմական որոշում է կայացրել քաղաքի Մերիլանդ պողոտայի՝ Վիլսոն եւ Հարւարդ փողոցների միջեւ ընկած հատւածն Արցախի Հանրապետութեան պատւին անւանելու օգտին:
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ Հայ ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Սպարտակ Սէյրանեանը «tert.am»-ի հետ զրոյցում դժւարացաւ ասել, թէ արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները երբ կը լինեն՝ նշելով, թէ ինքն ընդհանրապէս քաղաքականութեան մէջ գուշակութիւններով զբաղւելու կողմնակից չէ:
Ժողովուրդին վստահութիւնը շահած վարչապետին ամէն գնով պէտք է աջակցիլ, որ ան իր առաջադրած հիմնական խնդիրները, որոնք ժողովուրդի պահանջներէն կը մեկնին, կարենայ լուծել առանց ցնցումներու:
ՀՀ բնապահպանութեան նախարար Էրիկ Գրիգորեանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի հետ։