MENU
Քաղաքական ապաստան քաղաքական գործչի համար հէնց այնպէս չեն տալիս, եւ պաշտպանութեան նախկին նախարար Միքայէլ Յարութիւնեանի դէպքն էլ հէնց այդ համատեքստում եմ դիտարկում։
Սեպտեմբերի 10-ին Արամ Մանուկեանի արձանի մօտ մեկնարկած Երեւանի աւագանու ընտրութիւններում յայտ ներկայացրած ՀՅԴ-ի քարոզարշաւի առաջին հաւաքի ժամանակ ելոյթով հանդէս եկաւ ՀՅԴ ցուցակի չորրորդ համարը` ՀՕՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ Ալեսեա Բեջանեանը.
Երեւանի աւագանու ընտրութիւններին մասնակցող քաղաքական ուժերը սկսել են քարոզարշաւը։ Նախընտրական քարոզարշաւի համար քիչ ժամանակ կայ, ու շատերը չեն կարող լիարժէք բացայայտել իրենց ներուժը։
1915-ի գարնանը Թալէաթն ամէն ինչ անում էր, որ միջազգային հարթակում խնդիրներ չլինեն, որպէսզի հարւածի հայերին, իսկ հրեաները վախենում էին նոյն ճակատագրին արժանանալ, ուստի չէին ողջունում ո՛չ հայամէտ, ո՛չ էլ զոհամէտ որեւէ գործողութիւն: Յունիսին Իսրայէլի Քնեսեթում Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու համար քւէարկութիւնը չեղարկւեց՝ կառավարութեան բաւարար աջակցութեան բացակայութեան պատճառով:
Թուրքիայում հիմնադրւել է Դերսիմի ու Դերսիմի հայերի մասին ուսումնասիրութիւններ ու գրքերի թարգմանութիւններ հրատարակող «Փրկիչ» հայկական հրատարակչութիւնը։ Այն հիմնադրւել է Դերսիմի հայերի միութեան հիմնադիր ու նախկին նախագահ Միրան Գիւլթեկինի կողմից:
Արհեստական բանականութիւնն աշխարհի համար աւելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկչութիւնը, յայտարարել է Մեծ Բրիտանիայի ամենայայտնի գիտնականներից մէկը՝ Սարէյի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Ալ Խալիլին, որը շուտով ստանձնելու է բրիտանացի գիտնականների ասոցիացիայի նախագահի պաշտօնը:
Թուրքիայի յայտնի հայ ռոք երգիչ Հայկօ Ջեփքինը կարող է թուրքական «TV8» ալիքով հեռարձակւող Թուրքիայի ձայնը նախագծի ժիւրիի կազմում լինել։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան հրապարակել է «FIFA FIFPro» վարկածով տարւայ խորհրդանշական հաւաքականի 55 թեկնածուների ցուցակը:
ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին բացառել է հակաիրանական ահաբեկչական խմբաւորումների նկատմամբ ներողամտութեան հնարաւորութիւնը:
Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւնների քարոզարշաւի մեկնարկը ՀՅԴ-ն տւեց Արամ Մանուկեանի արձանի մօտից: