Հա

Համայնք

Օգոստոսի 8-ին Իրանում լրագրողների օրւայ կապակցութեամբ, Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը կազմակերպել էր օրւան նւիրւած միջոցառում, որին մասնակցում էին իրանական ԶԼՄ-ների մէկ տասնեակից աւելի ներկայացուցիչներ:

Published in Թեհրան

Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Գրական-գեղարւեստական միաւորի նախաձեռնութեամբ, 2016 թւականի հոկտեմբերի 7-ին կայացաւ գեղարւեստական երեկոյ, նւիրւած Սրբոց Թարգմանչաց եւ Հայ մշակոյթի օրւան, հոծ բազմութեան ներկայութեամբ, եւ բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Published in Համայնք

Հինգշաբթի եւ ուրբաթ, թւականիս նոյեմբերի 3-ին եւ 4-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան Արւեստից բաժանմունքի «Նայիրի» պարախմբի տարեկան ելոյթը, նւիրւած «Ալիք» օրաթերթի 85-ամեակին:

Published in Համայնք

Նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. ազգային իշխանութեան, երէկ, յուլիսի 1-ի երեկոյեան, կազմակերպւել էր ընթրիք-երեկոյ ի պատիւ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:

Published in Համայնք

Երեքշաբթի, յունիսի 23-ի կէսօրին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Կիպրոսի Հանրապետութեան դեսպան Անդրէաս Քազուփիֆը ազգային առաջնորդարան այցելեց: Մեծարգոյ դեսպանին ընդունեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ընդունելութեան ներկայ էին նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը:

Published in Համայնք

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 36-րդ տարեդարձը մեծարելու նպատակով, երկրի մասշտաբում կազմակերպւել է միջոցառումներ եւ կեանքի կոչւել յանձնախմբեր: Ինչպէս միշտ, այս տարի եւս Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ, որը համագործակցում է Իսլ. մշակոյթի ու առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի հետ:

Published in Քաղաքական

Այս տարի յունւարի 4-ի երեկոյեան Սասուն քաղաքամասի «Բասիջ»-ի պատասխանատուները Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելեցին հայ նահատակ Վահիկ Բաղդասարեանի ընտանիքին: Հանդիպման ընթացքում, որին ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ եւ քահանայ հայրեր, նահատակի հայրը կարեւորութեամբ շեշտեց, երկրի տարածքային ամբողջականութեան եւ անկախութեան ճամբին նահատակների դերը եւ անդրադարձաւ այն օրւան, երբ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին եւս այցելել է իրենց բնակարանը:

Published in Համայնք

Հոկտեմբերի 7-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, կազմակերպութեամբ Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան, տեղի ունեցաւ զեկուցման երեկոյ, 2014 թ. օգոստոսի 22-ից 24-ը Երեւանում նոյն միութեան միջոցով կայացած «Փերիայի օրեր՝ Հայաստանում» ծրագրի շուրջ:

Published in Համայնք

Արդէն 12 տարի է ինչ Թեհրանում Հայ մշակոյթի տօնի առիթով կազմակերպւում է Հայ գրքի ցուցահանդէս, որի նախաձեռնողն է Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբը:
Թւականիս հինգշաբթի, հոկտ. 9-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, մեկնարկեց Հայ գրքի 12-րդ ցուցահանդէս-վաճառքը:

Published in Համայնք

2014 թւականի հինգշաբթի, հոկտեմբերի 2-ին, Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առթիւ, Սպահանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանի գլխաւորութեամբ, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչներից եւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում նահատակւած հայ զինւորների ընտանիքների անդամներից բաղկացած պատւիրակութիւնը, Սպահանի թնդանօթային զօրանոցի հրամանատարութեան գրասենեակում հանդիպում ունեցաւ Սպահան, Եազդ եւ Չհարմահալ նահանգների բանակի ընդհանուր հրամանատար Ռեզա Ջեհադիի եւ զինւորական բարձրաստիճան հրամանատարների հետ։

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 5-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։