Հա

Համայնք

Փետրւարի 20-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Երեւանի Պետական համալսարանի Մանկավարժական ինստիտուտի պարարւեստի ֆակուլտետի տնօրէն Կարէն Գէորգեանին, նրա մանկավարժա-դասախօսական կազմով:
Հիւրերը յատուկ հրաւէրով էին ժամանել Թեհրան՝ ներկայ գտնւելու «Զարթօնք» պարախմբի տարեկան ելոյթին, որը ղեկավարում է Լոռեթա Աւետիսեանը:

Published in Համայնք

Այս տարի Մանուկների հետ միասնականութեան համաշխարհային օրը իւրայատուկ միջոցառմամբ նշանաւորւեց Թեհրանի «Վահդաթ» դահլիճում: Եռօրեայ միջոցառման ընթացքում, որը լեփ լեցուն էր հանդիսատեսով, «Փարս» երաժշտական խումբը համագործակցութեամբ իրանահայ համայնքի երկու արւեստագէտներ՝ Լորետա եւ Լիդիա Աւետիսեանների, իւրայատուկ ծրագիր իրականացրին:

6-րդ շրջանի Հայաստանի Համահայկական խաղերի մարզաձեւերի շարանում Հայաստանի Համահայկական խաղերի Կենտրոնական յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւել է նաեւ «Սպորտային պարեր»-ի մրցոյթ, որը իր բնոյթով ներկայացնում է Լատինօ զուգապարեր:
Այս մրցոյթին մասնակցելու համար Թեհրանի Համահայկական խաղերի Գործադիր յանձնախումբը, թւականիս փետրւարին խորհրդակցական հանդիպման հրաւիրեց համայնքի բոլոր պարային խմբերի պարուսոյցներին եւ գեղարւեստական ղեկավարներին:

Published in Համայնք

Հայ ժողովրդի տօների տօնը՝ Մայիսի 28-ը, նոյն օրը նշանաւորւեց Թեհրանի Սասուն քաղաքամասի Հ. Մ. «Սիփան» միութեան «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում՝ հոծ բազմութեան ներկայութեամբ:
Մայիսի 28-ի երեկոյեան ժամը 7:30-ին բանախօսական-գեղարւեստական միջոցառումը մեկնարկեց միութեան դրօշակակիր սկաուտների մուտքով եւ «Մեր հայրենիք» օրհներգով:

Published in Համայնք

Մայիսի 7-ին եւ 8-ին՝ հինգշաբթի եւ ուրբաթ, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում հոծ բազմութիւն էր համախմբւել դիտելու՝ «Զարթօնք» մանկա-պատանեկան պարախմբի ելոյթը:
Ծրագիրը կազմւած էր երկու մասից. առաջին բաժնում պարախմբի մանուկները իրենց գեղեցիկ ելոյթներով, որոնք պարփակում էին միջազգային կատարումներ, ինչպէս՝ մոլդովական, իսպանական, ուկրայնական, աջարական եւ վրացական, հաճոյք պատճառեցին հանդիսատեսին:

Published in Համայնք
Երկուշաբթի, 22 Դեկտեմբերի 2014 10:50

«Սիփան» պարախումբը՝ «Սիփան»-ի բեմում

Ձեռնարկի աւարտին միութեանս Արւեստից բաժանմունքի ղեկավար մարմնի նախագահ Վահէ Բաբայեանն իր ողջոյնի եւ գնահատանքի խօսքն ուղղեց միութեանս «Սիփան» պարախմբի ղեկավար Լոռետա Աւետիսեանին, եւ իր օգնական պարուսոյցներին՝ Արիգա Միրզախանեանին եւ Դալար Քեշիշեանին, ներկաներին եւ սիրելի ծնողներին, որոնց յաջողւել է իրականացնել նմանօրինակ տպաւորիչ ելոյթներով մի միջոցառում:

Published in Համայնք

Արդէն 27 տարի է, որ «Զարթօնք» պարախումբը՝ գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Լորետա Աւետիսեանի ղեկավարութեամբ մեր համայնքի արւեստասէր հասարակութեան դատին է յանձնում հայկական պարի բացառիկ նմուշներ, նմուշներ՝ որոնք հայկական աւանդոյթներով եւ ազգային տարրերով են յագեցած:

Published in Համայնք

Հինգշաբթի, ապրիլ 10-ի երեկոյեան ժամը 8-ին, ազգային Աաաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ Թեհրանի «Զարթօնք» պարախմբի յատուկ ելոյթը՝ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիթճեանի եւ Թեմական խորհրդի:

Կիրակի, 08 Դեկտեմբերի 2013 10:10

ՆԱՄԱԿԱՆԻ-1

«Զարթօնք» պարախումբը իր 25 տարիների բեղմնաւոր գործունէութեան արդիւնքում՝ շնորհիւ պարուսոյց եւ գեղարւեստական ղեկավար Լորետա Աւետիսեանի՝ իր պարարւեստի դպրոցում կրթել եւ դաստիարակել է հարիւրաւոր հայորդիների, որոնցից իւրաքանչիւրը իր բնագաւառում այսօր դարձել է մի մասնիկ՝ ծառայելու հայ մշակոյթին:

Published in Համայնք
Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2013 09:50

Հեռախօս «Ալիք»-ին

Հ.Մ.Ա.Կ.-ի «Կոմիտաս» սրահում երեք գիշեր տեւողութեամբ հանդէս եկաւ «Զարթօնք» պարախումբը՝ Լորետա Աւետիսեանի ղեկավարութեամբ, որն իր լատինօ-եւրոպական պարերի մէջ կարող ենք ասել միակը եղաւ, հանդիսատեսին ներկայացնելով այդ երեք գիշերների ընթացքում պարարւեստի այս բոյլը:

Published in Համայնք
Էջ 2, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։