Հա

Համայնք

Սրանից շուրջ 4 տարի առաջ Հայ Հասարակական միութեան շէնքի հիմնական բաժինը փլուզւեց յարակից բազմայարկ աւտոկանգառի շինարարաութեան ընթացքին եւ միութիւնը պարտադրւած դադարեց իր աշխատանքը:

Published in Թեհրան
Կիրակի, 17 Մարտի 2019 09:20

Այցելութիւն Հայ ակումբ

Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

Published in Թեհրան

Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

Published in Թեհրան

Երկուշաբթի, 12 մարտի 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս բազմերախտ ազգայիններից պրն. Նորայր Արամեանին, որ Հայ ակումբի վերահասու յանձնախմբի կողմից լիազօրւած է լինելու Ակումբի շինարարական եւ իրաւական հարցերին, խորհրդակցութեամբ վերահասու յանձնախմբի հետ։

Published in Թեհրան

Կիրակի, հոկտեմբերի 24-ին, անձնական մեքենայով տուն վերադառնալիս վթարի ենթարկւեց եւ կեանքին հրաժեշտ տւեց Հայ ակումբի վարչութեան անդամ Ժասմէն Արզումանեանցը: Մեր ճանաչած այդքան կարգապահ եւ ուշադիր վարորդը, ճակատագրի չար դիպւածով մի խեղկատակ եւ խենթ վարորդի անուշադրութեան զոհ է դարձել:

Published in Համայնք

Հինգշաբթի, հոկտեմբերի 22-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ ակումբի վարչութեան նախագահ Էդիկ Ղահրամանեանին: Սրբազան Հայրը ողջունեց պրն. Ղահրամանեանին եւ հետաքըրքրւեց Հայ ակումբի հետ կապւած իրաւական եւ շինարարական աշխատանքների մասին:

Published in Համայնք

Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբ) Ընդհանուր ժողովը 2015 թւականի սեպտեմբերի 31-ին եւ հոկտեմբերի 4-ին գումարած իր նիստերի ընթացքում օրակարգ ունենալով կենտրոնատեղիի փլուզման հարցը, նախ լսեց Ակումբի վարչութեան զեկոյցը, ապա ժողովը լսեց նշւած հարցի մասին ժողովականների մտահոգութիւնները եւ տեսակէտները, որի արդիւնքում եզրակացրեց, որ Հայ ակումբը որպէս համայնքիս հայակենտրոն կարեւոր վայրերից մէկը՝ նրա վերականգնման եւ վերակառուցման գործը համարւում է լուրջ եւ անյետաձգելի հրամայական:

Published in Դիտանկիւն

Թեհրանի Հայ հասարակական միութիւն՝ Հայ ակումբի շէնքի փլուզման առնչութեամբ ԻՍՆԱ-ն օրերս հարցազրոյց է ունեցել Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ:
Հարցազրոյցի ընթացքում Թեմակալ առաջնորդը ցաւ յայտնելով Հայ ակումբի փլուզման կապակցութեամբ շեշտել է. «Կառոյցը համարւում է երկրի հարստութիւնը եւ անհրաժեշտ է այն վերանորոգել ու ամրակայել, որպէսզի հայութիւնը կարողանայ կրկին հանգիստ սրտով օգտւել շինութիւնից»:

Published in Հասարակական

ԻՌՆԱ-ի համաձայն՝ ի հետեւանս Հայ ակումբի շէնքի մասնակի փլուզման, Թեհրանի Մշակութային ժառանգութեան պահպանման գերատեսչութեան գլխաւոր տնօրէն՝ Ռաջաբալի Խոսրոաբադին, Թեհրանի քաղաքապետարանի 11-րդ շրջանի քաղաքապետին յղած նամակով, պահանջել է Հայ հասարակական միութիւն՝ Հայ ակումբին յարակից տարածքում, բոլոր շինարարական աշխատանքների անյապաղ կասեցումը:

Published in Հասարակական

Այսօր մենք զրուցել ենք Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) վարչութեան նախագահ Էդիկ Ղահրամանեանի հետ, որի մանրամասները նախնական ձեւաւորւելիք աշխատանքների նախագծեր են իրենցից ներկայացնում եւ այն յանձնում ենք ընթերցողների ուշադրութեանը:

Published in Համայնք
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։