Հա

Համայնք

Կիրակի, 02 Սեպտեմբերի 2018 09:00

Թեհրանահայ անձնուրացները Հայկաշէնում

Թեհրանի հայոց թեմի Անձնուրացների յանձնախմբի դիմումին ընդառաջելով, Թեհրանի Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհուրդը, Հայկաշէնի հանգստավայր հրաւիրեց Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի անձնուրացների, ազատորդիների եւ նահատակ զինւորների ընտանիքներին չորս օրեայ հանգիստ անցկացնելու համար:

Published in Թեհրան
Հինգշաբթի, 24 Մայիսի 2018 13:00

Մեր հին ու նոր` 50-ամեայ «Հայկաշէն»-ը

«Այն, ամէնը ինչ կայ «Հայկաշէն»-ում, դժւար թէ հնարաւոր լինի աշխարհում գտնել միաժամանակ, որեւէ այլ հայկական համայնքում»,- նման կարծիքի է Հայ Կաթողիկէ համայնքի Թեմական խորհրդի անդամ Կարինէ Խալաթեանը: 

Published in Թեհրան
Հինգշաբթի, 06 Հոկտեմբերի 2016 09:40

Շրջագայութիւն՝ դէպի Հայկաշէն

Թւականիս չորեքշաբթի, օգոստոսի 24-ի առաւօտեան ժամը 5-ին, Թեհրանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի շրջափակում բազմաթիւ հայ ընտանիքներ էին հաւաքւած՝ ճամբրուկները մի անկիւնում շարած: Նրանք լուսաբացի կիսախաւարում ստւերների նման միմեանց հանդիպելով, ուրախութեամբ ողջունում ու ջերմ համբուրւում էին:

Published in Համայնք
Երեքշաբթի, 14 Յունիսի 2016 09:40

ԱԿՆԱՐԿ - Հայկաշէն աւանը

Հայոց Հայկաշէն աւանը գտնւում է Իրանի հիւսիսում, Կասպից ծովի ջրեզերքներից մէկում՝ Ռոյեան շրջկենտրոնի եւ Նուր քաղաքի միջեւ:
Այն կառուցւել է 1970 թւականին՝ Թեհրանի Հայոց Կաթողիկէ առաջնորդարանին Վատիկանի կողմից տրամադրւած գումարով, Իրանի Հայ Կաթողիկէ առաջնորդարանի, նոյն համայնքի ժողովրդապետ բարեյիշատակ Տ. Ներսէս ծ. վրդ. Թոսունեանի (1939-2014) նախաձեռնութեամբ ու գեղատեսիլ եւ օդասուն մի համապարփակ եւ բարձրադիր հողամասի վրայ:

Published in Համայնք

Շահինշահրի Համայնքային վարչութեան նախաձեռնութեամբ, 2015 թ. օգոստոսի 4-ից 10-ը, համայնքիս երիտասարդ-երիտասարդուհիների համար հնգօրեայ բանակում էր կազմակերպւել Հայկաշէնում:
Բանակումը նւիրւած էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, որի հիմնական նպատակն էր միաժամանակ խորացնել համայնքի երիտասարդ-երիտասարդուհիների միջեւ առկայ կապը եւ ընդլայնել նրանց հաղորդակցութեան ոլորտը՝ նոր շունչ եւ նոր երանգ տալու նպատակով:

Published in Համայնք

Միջեկեղեցական հրատարակութեան գրասենեակի կողմից կազմակերպւած Թեհրանում Կրօնի ու Կիրակնօրեայ դպրոցների ուսուցիչ-ուսուցչուհիների տարեկան մէկշաբաթեայ համագումարի բացումը տեղի ունեցաւ Կասպից ծովի ափին՝ Հայկաշէնում, կիրակի, սեպտեմբերի 7-ի երեկոյեան ժամը 8-ին:
Սոյն համագումարին մասնակցում էին շուրջ 30 հոգի:

Published in Համայնք

Այցի ընթացքում դոկտ. Իւնեսիին ընկերակցում էին՝ նրա գլխաւոր օգնական եւ նոյն հարցերով գրասենեակի վարիչ Զարեհը, Մազանդարանի նահանգային հարցերով Անվտանգութեան խորհրդի պետ պրն. Իւնեսին, Մազանդարանի մշակութային հարցերով խորհրդի նախագահ հոջ. Էբրահիմին, Նուրի կուսակալ Հադի Խանջարին եւ մի շարք պետական այլ բարձրաստիճան այրեր:

Published in Հասարակական

Յիշում եմ, երբ օրացոյցը հասնում էր հոկտեմբերի 31-ին, վարդապետը ասում էր «Այսօր, ես հասայ Թեհրան, ԱՔՍՈՐԱՎԱՅՐ. դուք պարսկահայերդ ինձ ծերացրիք... բայց ունեցել եմ նաեւ ուրախ պահեր...»:
Յիշում եմ, երբ 10 տարեկան էի, վարդապետը եկաւ մեր տուն, որ հայրիկիցս իրաւունք հարցնի իմ Առաջին Հաղորդութեան դասընթացների համար եւ հայրս, իհարկէ, համաձայնւեց, եւ ինքը, Թոսունեան վարդապետը, պատրաստեց ինձ ու տւեց իմ Առաջին Հաղորդութիւնը: 

Published in Համայնք
Երեքշաբթի, 10 Յունիսի 2014 10:50

ՅԻՇԱՏԱԿ - Գերյ. Ներսէս ծ. վրդ. Թոսունեան

Բնաւորութեամբ մեղմ, ինքնամփոփ, իսկ քայլւածքը՝ դանդաղ ու հանգիստ: Քայլելիս մարդու այնպիսի տպաւորութիւն էր թողնում, ոնց որ փափուկ ձեան վրայ ոտք դնելիս, զգուշանայ՝ կօշիկների մէջ ձիւն կամ անձրեւաջուր լցւելուց: Իսկ ընկերային-հասարակական կեանքում հումանիտար սկզբունքով յայտնի էր բոլորին:

Published in Հասարակական

Համագումարի ծրագիրն ընդգրկում էր ամենօրեայ աստւածաշնչական սերտողութիւններ, դասախօսութիւններ, ընդհանուր աստւածաշնչական, պատմական եւ եկեղեցագիտական գիտելիքների փոխանցում եւ մրցոյթներ։ Համագումարի ընդհանուր թեման էր Աստծու Խօսքի լոյսի տակ ըմբռնւած ու ապրւած ուսուցչի, ծառայի, դաստիարակի ու աշակերտի դերը, կերպարը, նկարագիրը, պարտականութիւնը, մօտեցումը, արժանիքներն ու յանձն առած զոհողութիւնը եւ փոխարէնը՝ ստանալիք վարձատրութիւնն ու օրհնութիւնները։

Published in Համայնք
Էջ 1, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։