Հա

Համայնք

16 յունւար 2018-ին, Սբ. պատարագ մատուցւեց Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցում, ի ներկայութեան շրջանի քրիստոնեայ համայնքապետերի, Ազգային իշխանութեան անդամների եւ ուրմիահայ բարեպաշտ ժողովրդի: 

Published in Ատրպատական

Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շաբաթ յունւարի 6-ին Իրանի բանակի «Էմամ Ալի» համալսարանի մի քանի հրամանատարներ եւ պատասխանատուներ այցելեցին հայ անձնուրաց %20 վիրաւոր զինւոր Անդրանիկ Գրիգորեանին եւ ընտանիքին: Նա մարմնային վնասւացքներ է ստացել 1980-88-ին Իրանում Իրաքի կողմից պարտադրւած պատերազմի ընթացքում:

Published in Թեհրան

Հայոց Առաքելական Եկեղեցին շուքով նշեց Յիսուս Քրիստոսի Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները:
Այս առիթով, իրանահայ համայնքի երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի բոլոր եկեղեցիներում մատուցւել է ս. պատարագ եւ կատարւել Ջրօրհնէքի արարողութիւններ:

Published in Համայնք
%AM, %29 %347 %2015 %10:%Հնվ

Ամանորի դիմաւորում

Մենք քիչ ենք, սակայն մեր վաղեմի եւ նորօրեայ պանծալի նախնիներից ու վարպետներից ժառանգած ոգեղինութեամբ ենք սնւում:
2014 թւականի դեկտ. 27-ին Թ.Հ.Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների երրորդ դասարանցիների անակնկալ նախաձեռնութեամբ՝ կատարւեց Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան դիմաւորում:
Սկզբում Իսկուհի Ասատրեանը Ամանորի բարի մաղթանքներ յղեց ներկաներին, ապա մեծարման եւ երախտագիտական զգացողութեամբ անդրադարձաւ նախորդ տարիների տեսուչների եւ դասախօսների կատարած հայանւէր աշխատանքներին:

Published in Համայնք

2014 թ. երեքշաբթի, դեկտեմբերի 30-ի երեկոյեան Թաւրիզի Ասորի Աւետարանական եկեղեցում տեղի ունեցաւ միացեալ պաշտամունք Ս. Ծննդեան տօնի առիթով, մասնակցութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Առաքել քհնյ. Տմտմեանի, Իրանում Աստւածաշնչական ընկերակցութեան ատենադպիր՝ վեր. Սարգիս Բենիամինի, Ուրմիայի Ասորի Աւետ. եկեղեցու հովիւ Իլիա Եադգարի եւ Թեհրանից ժամանած վեր. Սաֆարեանի:

Published in Ատրպատական

Հինգշաբթի, յունւարի 8-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին շնորհաւորական այցելութիւն տւեց Թեհրանում գործող գերմանախօս եկեղեցու վերապատւելի Ինգը, որ յատուկ կերպով հանդիպեց Սրբազան Հօր՝ իր եւ իր եկեղեցու Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան շնորհաւորանքները փոխանցելու:

Published in Թեհրան

Քրիստոսի Ս. Ծննդեան տօնի առաւօտեան, երեքշաբթի, յունւարի 6-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ, ազգային համախմբման բացառիկ առիթ հանդիսանալով, երբ մեր թեմի բարեպաշտ հաւատացեալները հայի սրտից բխած իրենց աղօթքով, խաղաղութիւն մաղթեցին համայն աշխարհին:

Published in Ատրպատական

Այս տարի յունւարի 4-ի երեկոյեան Սասուն քաղաքամասի «Բասիջ»-ի պատասխանատուները Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով այցելեցին հայ նահատակ Վահիկ Բաղդասարեանի ընտանիքին: Հանդիպման ընթացքում, որին ներկայ էին նաեւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ եւ քահանայ հայրեր, նահատակի հայրը կարեւորութեամբ շեշտեց, երկրի տարածքային ամբողջականութեան եւ անկախութեան ճամբին նահատակների դերը եւ անդրադարձաւ այն օրւան, երբ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէին եւս այցելել է իրենց բնակարանը:

Published in Համայնք

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան տօնը նշում է յունւարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տօնը նշում է դեկտեմբերի 25-ին: Ինչո՞ւ:

Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնեաները Ս. Ծնունդը նշել են յունւարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնէութեան ընդունումից յետոյ հռոմէացիները շարունակում էին հեթանոսական տօներ նշել:

Published in Այլ

Սուրբ տօներու եւ հայ ժողովուրդի Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի սեմին, սրտագին եւ ջերմագին շնորհաւորութիւններս եւ լաւագոյն բարեմաղթութիւններս կը ներկայացնեմ հայ ազնիւ, բազմաչարչար իմ ժողովուրդիս եւ յատկապէս Իրանի հայ գաղթօջախի եւ անոր հոգեւոր ու ազգային բոլոր նւիրեալներուն:

Published in Հասարակական
Էջ 1, 3-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։