Հա

Համայնք

Սեպտեմբերի 14-ին Կանադահայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն Ս. արք. Չարեանի գլխաւորութեամբ, 20 կանադահայ ուխտաւորներ այցելեցին Ատրպատականի պատմական թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ, «Էմիլ Յակոբեան» դահլիճում:

Published in Ատրպատական

Սեպտեմբերի 11-ին, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց կանադահայ մի խումբ զբօսաշրջիկների:

Published in Թեհրան

Միջոցառումը սկսւեց դրօշակի արարողութեամբ՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի Սկաուտական միաւորի միջոցով, ապա հնչեցին Իրանի Իսլ. եւ Հայաստանի Հանրապետութեան հիմներգերը, որից յետոյ Տ. Բաբգէն արք. Չարեանի նախագահութեամբ եւ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ Տ. Սահակ քհնյ. Մինասեանի մասնակցութեամբ կատարւեց Հանրապետական մաղթանք:

Published in Նոր Ջուղա

Օլիմպիադային, որին մասնակցել էին 10 երկրներից ժամանած աշակերտական պատւիրակութիւններ, ընդգրկւած էին հայոց լեզւից, գրականութիւնից, հայոց պատմութիւնից եւ հայ մշակոյթի պատմութիւնից հարցեր, իսկ դրան զուգահեռ անցկացւեց նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու պատմութեան մրցոյթը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի հովանաւորութեամբ եւ աջակցութեամբ։

Published in Նոր Ջուղա

Տ. Բաբգէն արք. Չարեանի հովանաւորութեամբ եւ Թեմական խորհրդի կողմից նշանակւած Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի կազմակերպութեամբ, կիրակի՝ մայիսի 29-ին, Ս. Ամենափրկչեան վանքի շրջափակում՝ յոբելեար գրադարանի մուտքի առջեւ, տեղի ունեցաւ Վարուժան արք. Հերկէլեանի աշխատասիրութեամբ հրատարակւած «Դիւան Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի-մաս Բ» գրքի շնորհանդէսը:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի, մայիսի 26-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ժողովրդական հանդիսաւոր տօնախմբութեամբ նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 98-ամեակը:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի, մայիսի 12-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» սրահում, Շուշիի ազատագրման 24-ամեակի առիթով կազմակերպւել էր ձեռնարկ՝ «Ռուբէն» Երիտասարդական միութեան եւ համայնքի «Նարօտ» երգչախմբի նախաձեռնութեամբ:

Published in Նոր Ջուղա

Հինգշաբթի եւ ուրբաթ, մայիսի 12 եւ 13-ին, Սպահանի հայոց թեմի Քրիստոնէական դաստիարակութեան խորհրդի կազմակերպութեամբ, Նոր Ջուղայի Կիրակնօրեայ դպրոցում տեղի ունեցաւ կրօնական-եկեղեցական գրքերի եւ իրերի երկօրեայ ցուցահանդէս-վաճառք:
Ցուցահանդէսի բացումը կատարւեց հինգշաբթի առաւօտեան ժամը 10:00-ին, թեմակալ առաջնորդ Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ:

Published in Նոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից նշանակւած Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հիմնադրման 110-ամեակի յոբելեանական յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ, ուրբաթ՝ մայիսի 13-ի երեկոյեան ժամը 6-ին, վանքի շրջափակում՝ յոբելեար գրադարանի մուտքի առջեւ, տեղի ունեցաւ մայեստրօ-դաշնակահար Համիկ Ալեքսանդրեանի երկրորդ դաշնամուրային երաժշտութիւնների հաւաքածոյի՝ «Ծաղիկների շշունջը» ձայնասկաւառակի շնորհանդէսը:

Published in Նոր Ջուղա

Երեքշաբթի, մայիսի 10-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում, Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան նախաձեռնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի հովանաւորութեամբ գնահատանքի երեկոյ էր կազմակերպւել, ուր մեծարւեցին Կրօնական խորհրդին ենթակայ բոլոր մարմինների անդամները եւ եկեղեցիներում ծառայող անհատները:

Published in Նոր Ջուղա
Էջ 1, 16-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։