Հա

Համայնք

Սոյն թւականի հինգշաբթի, օգոստոսի 22-ի առաւօտեան ժամը 5։00-ին, ուխտաւորները առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ճանապարհւեցին դէպի Սարի-Գորգան։ Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին ընկերակցում էին՝ նրա օգնական Տ. Մակար վրդ. Աշգարեանը, շրջանների այցելու հովիւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանն ու Թեմական խորհրդի ներկայացուցիչ Մարտիկ Միրզայեանը։

Published in Համայնք
Չորեքշաբթի, 28 Օգոստոսի 2013 12:30

Թ. Հ. Թ.-ի 15-րդ Պատգամաւորական ժողովի

Այսու համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք, որ թւականիս օգոստոսի 20-ին եւ 21-ին Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովն իր նիստերը գումարեց ազգային առաջնորդարանի դահլիճում՝ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ պարոնայք՝ Գէորգ Վարդանի եւ Նորայր Արամեանի:

Published in Համայնք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից Ս. Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնի առթիւ, այս տարի եւս, Աստծու շնորհքով եւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կարգաւորումով, սոյն տաղաւար տօնը մեծ խանդավառութեամբ եւ ուրախութեամբ նշւեց մեր թեմի զանազան շրջանների ու քաղաքամասերի եկեղեցիներում։

Published in Համայնք

Չորեքշաբթի, օգոստոսի 21-ի առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան նորընտիր վարչութեանը: Վարչութեան նախագահուհի Անետ Այւազեանը Սրբազան Հօրը ներկայացրեց վարչութեան անդամուհիներին եւ այնուհետեւ հակիրճ զեկոյց ներկայացրեց Սրբազան Հօրը: 

Published in Համայնք

Չորեքշաբթի, օգոստոսի 21-ի կէսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ընդունեց Հ. Մ. «Նայիրի» միութեան վարչութեան եւ Երէցների բաժանմունքի ներկայացուցիչների այցելութիւնը: Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց այցելուներին եւ շնորհակալութիւն յայտնեց նրանց անկեղծ բարեմաղթանքների համար:

Published in Համայնք

Երեքշաբթի, օգոստոսի 20-ի առաւօտեան, ազգային առաջնորդարան, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան դեսպան Լեւոն Ջաղարեանը՝ իր ազնւափայլ տիկնոջ հետ: Հիւրերին ջերմօրէն ողջունեց Սրբազան Հայրը եւ շնորհակալութիւն յայտնեց դեսպանին՝ իր այցելութեան եւ առողջութեան համար կատարած անկեղծ բարեմաղթանքների համար:

Published in Համայնք

Նիստի առաջին հատւածը ղեկավարում էր ՊԺ-ի Բ ատենապետ Նորայր Արամեանը: Օրակարգում Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի երկամեայ (2013-15) հայեցակարգի լսումներն էին, ինչպէս նաեւ Թեմական խորհրդին ենթակայ մարմինների անւանացանկերի հաստատումը: Հայեցակարգը պատգամաւորների ուշադրութեանը յանձնեց Թ. Հ. Թեմական խորհրդի փոխատենապետ Արա Շահնազարեանը:

Published in Թեհրան

Սոյն թւականի երկուշաբթի, օգոստոսի 5-ի երեկոյեան, Հայ ակումբի սրահում, տեղի ունեցաւ ընթրիքերեկոյ (իֆթար)՝ հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ ազգային իշխանութեան: Սոյն երեկոյին հրաւիրւած էին՝ ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմիններն ու պատասխանատուները:

Published in Թեհրան

Իրանահայ երեք թեմերում Թեհրանի, Ատրպատականի եւ Նոր Ջուղայի եկեղեցիներում եւս օրւայ առիթով մատուցւել է ս. պատարագ, որից յետոյ՝ խաղողի օրհնութիւն եւ խաղող է բաժանւել հաւատացեալներին:
Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցում օրւայ առիթով պատարագ մատուցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Պատարագի ընթացքում թեմակալ առաջնորդը քարոզեց համախմբւած ժողովրդի համար:

Published in Թեհրան
Էջ 131, 131-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։