Հա

Համայնք

Երկուշաբթի, 15 Ապրիլի 2019 14:20

Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը

Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովրդը։

Published in Թեհրան

Երեքշաբթի, ապրիլի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական ու եկեղեցական գործիչ ճարտարագէտ պրն. Ալբերտ Աճեմեանին:

Published in Թեհրան

Թւականիս շաբաթ ապրիլի 6-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն էր:

Published in Թեհրան
Երկուշաբթի, 08 Ապրիլի 2019 12:30

Երիտասարդական հանդիպում

Սոյն թւականի ապրիլի 5-ին թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երիտասարդական հանդիպում Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Published in Թեհրան

Ուրբաթ, 5 ապրիլ 2019-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, Ս. Սարգիս եկեղեցում նախագահեց եկեղեցական արարողութեանց եւ օրւայ աւետարանական պատգամը փոխանցեց հաւատացեալներին։

Published in Թեհրան

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը 25-31 մարտ 2019-ին Կիպրոսում մասնակցեց քրիստոնէական միջազգային հեռուստաընկերութեան Միջազգային խորհրդի նիստերին իբրեւ մնայուն անդամ յիշեալ խորհրդին։

Published in Թեհրան
Կիրակի, 07 Ապրիլի 2019 14:20

Մայրութեան խորհուրդը

Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

Published in Թեհրան
Շաբաթ, 06 Ապրիլի 2019 10:20

Հաղորդագրութիւն

Ուրբաթ, 29 մարտ 2019 թ.-ի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Կիպրոսի Ազգային Վարչութեան ատենապետ՝ պրն. Սեպուհ Արմենակեանի, ազգային առաջնորդարանում, պաշտօնական այցելութիւն ունեցաւ թեմիս կաթողիկոսական փոխանորդ՝ գերշ. Տ. Խորէն արք. Տողրամաճեանի հետ:

Published in Թեհրան

Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ

Մօտալուտ Նոր տարւայ - Նոռուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։

Published in Թեհրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։