Հա

Համայնք

Երեքշաբթի, 26 փետրւար 2018 թ.-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը, տօնն է նաեւ քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։  

Published in Թեհրան

Սրբոց Վարդանանց տօնի առթիւ, հինգշաբթի, փետրւարի 28-ին Թեհրանի Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցում առ. ժամը 9-ին, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի գլխաւորութեամբ եւ քահանայ հայրեր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ Տ. Սարգիս քհնյ. Ղարախանեանի միջոցով կատարւեց պատարագ:

Published in Համայնք

Երկուշաբթի, 25 փետրւարի  2019 թ.-ի առաւօտեան թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց առողջապահութեան նախարարի օգնական դոկտ. Նիքնամին:

Published in Թեհրան

Երէկ՝ փետրւարի 20-ին Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցելել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութեան նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը:

Published in Թեհրան

Շաբաթ, 16 փետրւարին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի, նաեւ 14 զինակիցների յիշատակի տօնի առիթով, մատուցւեց հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սոյն տօնը նաեւ անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու:

Published in Թեհրան

2-5 փետրւարի 2019 թ.-ին համագործակցութեամբ Ալ-Ազհար իսլամական միջազգային կազմակերպութեան եւ Վատիկանի, Արաբական Միացեալ Էմիրութեանց պետութիւնը կազմակերպեց միջազգային մի համագումար «Մարդկային Եղբայրութիւն» թեմայով։

Published in Թեհրան
Հինգշաբթի, 07 Փետրւարի 2019 12:50

Ողջոյն քառասնամեայ յեղափոխութեան

Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ 

Published in Թեհրան

Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

Published in Թեհրան

Կիրակի, յունւարի 27-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը՝ պրն. Մոհսէն Ջաւադին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Published in Թեհրան
Երեքշաբթի, 29 Յունւարի 2019 08:10

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Կիրակի 27 յունւարին, գաղութիս ազգային գործիչ եւ գործարար՝ պրն. Յովսէփ Ղուկասեանը, Էսթոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս՝ պրն. Արմէն Մութաֆեանը եւ իր եղբայր՝ պրն. Ալբերտ Մութաֆեանը քաղաքավարական այցելութիւն տւին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Published in Թեհրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։