Հա

Համայնք

Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

Published in Թեհրան
Շաբաթ, 19 Յունւարի 2019 10:40

Առաջնորդարանի այցելուներ

Կիրակի, 13 յունւար 2019-ի կէսօրից յետոյ, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին այցելեցին նորահիմն «Կրօնների մեծարման եւ մերձեցման» կազմակերպութեան վարչութիւնը։

Published in Թեհրան

2019 թւականի նոր բացւող տարւայ եւ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան զոյգ տօների առիթով, երեքշաբթի, 8 եւ չորեքշաբթի, 9 յունւարի, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը այցելութիւններ տւեց՝ «Ս. Գէորգ», «Սօսէ Մայրիկ» եւ «Չիլոյեան» հայկական երեք ծերանոցներին։ 

Published in Թեհրան

Շաբաթ յունւարի 12-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների միութեան նորընտիր վարչութեան անդամներին:

Published in Թեհրան

Շաբաթ, յունւարի 12-ին, հայոց ազգային «Սասուն» մանկապարտէզի աշակերտ-ուհիները, դպրոցի տեսչուհի՝ տկն. Մադլէն Քեշիշեանի եւ ծնողական խորհրդի անդամնուհիների հետ միասին այցելեցին ազգային առաջնորդարան:

Published in Թեհրան

Չորեքշաբթի, յունւարի 9-ին, առաջնորդարանի դահլիճում, գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ձեռամբ գնահատագրեր եւ նւէրներ ստացան «Մարի Մանուկեան» դպրոցի ռոբատիկի խմբի աշակերտուհիները:

Published in Թեհրան

Երեքշաբթի, 1 յունւար 2019 թ.-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների եւ անձնուրացների ընտանիքներին:

Published in Թեհրան

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի յունւարի 8-ին ազգային առաջնորդարան է այցելել ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի նախկին յատուկ օգնական հոջ. Ալի Իւնեսին:

Published in Թեհրան
Հինգշաբթի, 10 Յունւարի 2019 10:10

Ռուսաստանի Դաշնութեան դեսպանի այցը

Երեքշաբթի, յունւարի 8, 2019 թ.-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսաստանի Դաշնութեան արտակարգ եւ լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, իր տիկինը՝ Անահիտ Ջաղարեանը, այցելեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

Published in Թեհրան

Ամանորի եւ Սուրբծննդեան տօների առիթով, երէկ՝ յունւարի 8-ին Ազգային առաջնորդարան է այցելել Աազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի յատուկ օգնական հոջ. Ալի Իւնեսին:

Published in Թեհրան
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։