Հա

Համայնք

Յովհաննէս Շարամբէեանի անւան ժողովրդական ստեղծագործութեան կենտրոնում ՀՀ վաստակաւոր արտիստ Գէորգ Դաբաղեանը եւ ազգութեամբ գերմանացի Սորէն Բիրքէն (շրթհարմոն) հանդէս եկան համատեղ համերգով, որի ընթացքում հնչեցին հայ եւ արտասահմանեան հեղինակների ստեղծագործութիւններ: Համերգի սկզբում Դաբաղեանն ասաց, որ իր նպատակը եղել ու մնում է աշխարհին յաւուր պատշաճի դուդուկի, հայ երաժշտական մշակոյթի մոգական գրաւչութիւնը ներկայացնելը:

Published in Մշակոյթ

Ֆլորա Զաբել Մանգասարեան-Հիչքոկը ծնւել է 1880-ին՝ պոլսեցի գրող, աստւածաբան եւ փիլիսոփայ Մանգասար Մանգասարեանի ընտանիքում: Հայերի դէմ սկսւած հետապնդումների պատճառով Մանգասարեանները 1881 թւականին Պոլսից տեղափոխւում են ԱՄՆ եւ հաստատւում Չիկագոյում:

Published in Հասարակական

Քորնուէլի համալսարանի գիտնականների թիմը հետազօտութիւն է անցկացրել եւ պարզել, որ աշխատավայրում դրական երաժշտութիւնը նպաստում է աշխատակազմում թիմային ոգու բարձրացմանը, հաղորդում է «Journal of Organizational Behavior» պարբերականը:

Published in Այլ

Մեզ՝ իրանահայերիս ծանօթ երեւոյթ պիտի թւայ երեւի, երբ իրանական մեծ լսարան կամ հեղինակութիւն վայելող երաժշտական խմբերի կողքին նկատելի են դառնում հայկական անուններ: Իսկ զրոյցը, որին անդրադառնալու ենք քիչ յետոյ, նման մի երեւոյթի մասին է յիշեցնում. Քաւէ Աֆաղի գալահամերգի մասին է խօսքը, որտեղ լիդգիթառ Անդրէն փորձելու է զսպել արագութիւնն ու նւագակցել Աֆաղի խմբին:

Յունիսի 21-ին, 16 տարի առաջ, Սիաթըլի մէջ (Միացեալ Նահանգներ), ստամոքսային անողոք հիւանդութեան մը դէմ երեք տարի մաքառելէ ետք, 89 տարեկանին վախճանեցաւ հայ ժողովուրդի աշխարհահռչակ արժէքներէն Ալան Յովհաննէս:

Published in Ազգային
Հինգշաբթի, 02 Յունիսի 2016 09:30

ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Էդւարդ Միրզոյեան (1921-2012)

Մայիսի 12-ին մեր ժողովուրդը նշեց ծննդեան տարեդարձը հայ երգի եւ երաժշտութեան ժամանակակից վարպետներէն Էդւարդ Միրզոյեանի, որուն ստեղծագործական բեղուն վաստակն ու գեղարւեստական դաստիարակի պայծառ դէմքը կը կազմեն հարստութիւնն ու հպարտութիւնը համայն հայութեան:

Published in Ազգային

Երբ երաժշտութեան արձակած ալիքների հաճելի հատւածի տակ հետեւում ես երկու փոքրիկների մատների տակ դողացող լարերի դողդողոցներին, հասկանալ ես կարողանում, թէ ոնց է էներգիան զգացմունք դառնում:
Լարա Նազարեանի եւ Մերեդիթ Մովսիսեանի հետ մեր հանդիպումը տեղի ունեցաւ ոչ պակաս տրամադրող մթնոլորտում քան հնչած մեղեդիներինն էր:

Published in Մշակոյթ

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնաւուրի երաժշտութեամբ եւ խօսքերով «Իմ Փարիզ» միւզիքլը շարունակում է յաղթարշաւը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Ազնաւուրի պաշտօնական ֆէյսբուքեան էջը տեղեկացնում է, որ այն մայիսի 4-29-ը կը ներկայացւի ամերիկեան «Long Wharf Theatre»-ի «Claire Tow» բեմում:

Երեքշաբթի, 08 Մարտի 2016 09:10

Ինքնատիպ ստեղծագործողը

Հայ ականաւոր շատ արւեստագէտներ, գրողներ, երգիչներ ծնւել, մեծացել ու գործել են հայրենիքից դուրս, ստեղծագործել իրենց հիւրընկալած երկրի ժողովրդի լեզւով, մեծ հեղինակութեան, բարձր պարգեւների արժանացել այդ երկրների ժողովուրդների ու պետութեան կողմից: Այնուամենայնիւ, մենք նրանց իրաւացիօրէն, համարել եւ համարում ենք մեր ժողովրդի լաւագոյն զաւակները, հպարտացել ու հպարտանում ենք նրանցով եւ գնահատում նրանց քանքարը՝ համամարդկային ստեղծագործութիւնների համար:

Published in Այլ
Երկուշաբթի, 22 Փետրւարի 2016 10:30

ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Առնօ Բաբաջանեան (1921-1983)

Առնօ Բաբաջանեան ամբողջապէս նւիրւեցաւ երաժշտութեան եւ միայն 9 տարեկան էր, երբ ստեղծեց իր առաջին երաժշտական գործը՝ «Պիոներական մարշ»-ը (քայլերգը), որ անմիջապէս ուշադրութիւնը գրաւեց ժամանակի գրականութեան, մշակոյթի եւ արւեստի ականաւոր գործիչներուն եւ քննադատներուն: Անձնապէս Չարենց իր հոգածութեան տակ առաւ մանուկ Բաբաջանեանին՝ անոր առջեւ բանալով դռները Երեւանի պետական երաժշտանոցին կից երաժշտական դպրոցին:

Published in Ազգային
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։