Հա

Համայնք

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնաւուրի երաժշտութեամբ եւ խօսքերով «Իմ Փարիզ» միւզիքլը շարունակում է յաղթարշաւը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ Ազնաւուրի պաշտօնական ֆէյսբուքեան էջը տեղեկացնում է, որ այն մայիսի 4-29-ը կը ներկայացւի ամերիկեան «Long Wharf Theatre»-ի «Claire Tow» բեմում:

Երեքշաբթի, 08 Մարտի 2016 09:10

Ինքնատիպ ստեղծագործողը

Հայ ականաւոր շատ արւեստագէտներ, գրողներ, երգիչներ ծնւել, մեծացել ու գործել են հայրենիքից դուրս, ստեղծագործել իրենց հիւրընկալած երկրի ժողովրդի լեզւով, մեծ հեղինակութեան, բարձր պարգեւների արժանացել այդ երկրների ժողովուրդների ու պետութեան կողմից: Այնուամենայնիւ, մենք նրանց իրաւացիօրէն, համարել եւ համարում ենք մեր ժողովրդի լաւագոյն զաւակները, հպարտացել ու հպարտանում ենք նրանցով եւ գնահատում նրանց քանքարը՝ համամարդկային ստեղծագործութիւնների համար:

Published in Այլ
Երկուշաբթի, 22 Փետրւարի 2016 10:30

ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Առնօ Բաբաջանեան (1921-1983)

Առնօ Բաբաջանեան ամբողջապէս նւիրւեցաւ երաժշտութեան եւ միայն 9 տարեկան էր, երբ ստեղծեց իր առաջին երաժշտական գործը՝ «Պիոներական մարշ»-ը (քայլերգը), որ անմիջապէս ուշադրութիւնը գրաւեց ժամանակի գրականութեան, մշակոյթի եւ արւեստի ականաւոր գործիչներուն եւ քննադատներուն: Անձնապէս Չարենց իր հոգածութեան տակ առաւ մանուկ Բաբաջանեանին՝ անոր առջեւ բանալով դռները Երեւանի պետական երաժշտանոցին կից երաժշտական դպրոցին:

Published in Ազգային

Հայաստանի Կամերային երգչախումբը բարձրակարգ կազմակերպւած եւ ամբողջական անսամբլ է: Առկայ է հայոց լեզւի հնչողութիւնը, որն ուղղակի չես գտնի արեւմտեան երգչախմբերում եւ նոյնիսկ ռուսականներում, այդ իսկ պատճառով լսւում է որոշակի վոկալային բացութիւն, որը տալիս է երաժշտութեանը ժամանակ եւ տարիք չճանաչող որակ: 

Published in Հասարակական

«Վարդապետի լռութիւնը» ֆիլմը սարսափելի պատասխանատւութեան զգացումով եմ արել: Փորձում էի քիչ խօսել: Գործ ունէի մի մարդու հետ, ով մեր հայոց խիղճն է եղել, եւ որի վերադառնալու խնդիրն ունենք այսօր: Մենք խնդիր ունենք վերադառնալու կոմիտասեան արժէքներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Վիգէն Չալդրանեանը:

Իրանահայութիւնը հաստատւելով Իրանում՝ բժշկութեան, արդիւնաբերութեան, թատրոնի, երաժշտութեան ու կինոյի բնագաւառներում ուշագրաւ ծառայութիւններ է մատուցել:
Անցած տարիներից յիշատակ մնացած ճարտարապետական կոթողներից ու նաեւ աշխարհաշրջիկների յիշողութիւններից կարելի է կռահել Իրանի հասարակութեան մէջ ներգրաււելով նրանց թողած հետքը, ինչպէս նաեւ պատմական ու հասարակական իրադարձութիւնների ձեւաւորման ուղղութեամբ նրանց դերակատրութիւնը:

Բոլոր սերունդներն են պատրաստ լսել ազգային, ժողովրդական երաժշտութիւն, եթէ դա ճիշտ մատուցմամբ ու «փաթեթաւորմամբ» է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց երգիչ Գուրգէն Դաբաղեանն՝ անդրադառնալով հարցին, թէ ինչպէս հայ եւ օտար հանդիսատեսին ճիշտ մատուցել հայկական ժողովրդական երաժշտութիւն:

«Խաչատրեանը եւ մեր ժամանակները» խորագրի ներքոյ հոկտեմբերի 20-27-ը կանցկացւի Հայ ժամանակակից երաժշտութեան 2-րդ փառատօնը: Այն իրականութիւն է դառնում Հայաստանի Կոմպոզիտորների միութեան նախաձեռնութեամբ եւ ՀՀ Մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Կոմպոզիտորների միութիւնից, փառատօնի ընթացքում տեղի կունենան մէկ սիմֆոնիկ եւ երկու կամերային համերգներ, կը հնչեն 18 կոմպոզիտորների ստեղծագործութիւններ:

Կիրակի, 18 Հոկտեմբերի 2015 07:40

Հայերէնն ինձ համար ընտանեկան լեզու է

Նա լի է կեանքով, առոյգ է ու անդառնալիօրէն սիրահարւած երաժշտութեանն ու երգին. ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնաւուրը հոկտեմբերի 10-ին Կարէն Դեմիրճեանի անւան մարզա-համերգային համալիրում անցկացւած իր բացառիկ համերգի ընթացքում եւս մէկ անգամ հիացրեց հայ ունկնդրին:

Լեհաստանի արեւելեան Բելոստոկ քաղաքում կայացել է «KlezmaFour» համոյթի համերգը՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Լեհական «Poranny» պարբերականի փոխանցմամբ, քլեզմեր ոճի հրէական երաժշտութիւն կատարող համոյթը փորձել է երաժշտութեան միջոցով վերստեղծել հայերի կեանքի պատկերը մինչեւ 1915 թւականը եւ Ապրիլի 24-ից յետոյ: Յօդւածում նշւում է.

Published in Մշակոյթ
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։