Հա

Համայնք

Եւրոպական տուրի շրջանակներում Երեւանում էր ամերիկեան բլիւզ-ռաք, ջազ-ֆիւժն եւ սոուլ ժանրերում յայտնի երաժիշտ, երգահան Բէթ Հարթը: «Արմէնպրես»-ին յաջողւել է հարցազրոյց ունենալ տաղանադաւոր երգչուհու հետ ու լսել, թէ որն է նա համարում իր յաջողութեան գաղտնիքն ու անձնական ամենամեծ ձեռքբերումը:

Հայաստանեան էստրադային եւ ջազ երաժշտութեան վերջին 75 տարիների պատմութիւնն ամփոփւել է մէկ գրքում: Թմբկահար, ջազմէն, հաղորդավար Արմէն Թութունջեանը (Չիկօ) յունիսի 17-ին ներկայացրեց իր հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքը, որն ամփոփում է այն բոլոր կարեւոր իրադարձութիւնները, որոնք ազդեցութիւն են ունեցել երաժշտական այս ոճերի ձեւաւորման վրայ:

«news.am»-ի փոխանցմամբ՝ երգը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, իսկ տեսահոլովակը ներկայացնում է հայ երիտասարդ ստեղծագործ սերունդի վերածնունդը: Այն նկարահանւել է Միացեալ Նահանգներում:
«Որդան Կարմիր»-ն օրեր առաջ է վերադարձել Միացեալ Նահանգներից, որտեղ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը աշխարհահռչակ մեծամասշտաբ SXSW 2015 (South by Southwest) փառատօնին:

Published in Հասարակական

2015 թ., ուրբաթ, փետր. 27-ին, տեղի ունեցաւ «Սարմէն» արւեստի կենտրոնի տարեկան հանդէսը: Ծրագրի հովանաւորողը Փերիոյ կրթասիրաց միութիւնն էր, իսկ ներկայացման վայրը՝ «Սիփան» միութեան «Նայիրի» սրահը: Թեհրանահայ արւեստին դեռ կարօտ հասարակութիւնը այդ երեկոյ ականատեսն եղաւ միասնական գերազանց մի համագործակցութեան:

Published in Համայնք

Յուշատետրի 22 յունւարի էջին յայտնւեց առնական դէմքը հայ երգի եւ երաժշտութեան սիրւած վարպետներէն Առնօ Բաբաջանեանի։
Յունւարի 22-ին ծննդեան տարեդարձն էր տաղանդաշատ երաժիշտին, որ մանուկ տարիքէն իսկ, հնչիւններու հետ հաղորդակցութեան մոգական ուժով, կրցաւ մնայուն ու անվերջ երգահանդէսի մը վերածել իր կեանքին ժամանակը, անոր իւրաքանչիւր վայրկեանը։

Published in Ազգային

Երգ-երաժշտութեան նախասիրութիւններս բազմակողմանի են։ Հայկականը, դասականը, յունականը, եւրոպականը, լատինականը եւ ցիկանը, ամէն մէկը իրեն յատուկ անկիւնն ունի սրտիս մէջ եւ իւրաքանչիւրին պարգեւած ուրոյն հաճոյքը խիստ օրհնաբեր՝ նկարչական աշխատանքի պահերուս մանաւանդ, ներշնչումներու ծորակը բանալու գիծերու եւ գոյներու կախարդանքին։

Published in Հասարակական

Իրանահայ երգի ու երաժշտութեան ասպարէզում, բարեբախտաբար, այսօր իրենց ուրոյն տեղն են զբաղեցնում երիտասարդ երգիչ-երգչուհիներ, որոնք ներգրաււած են միութիւնների երգչախմբերին կամ անհատ ելոյթներով եւ տարբեր միջոցառումների շրջագծում են հանդէս գալիս: Յիշեալներից է Արա Կարապետեանը, որի հետ ունեցել ենք հարցազրոյց:

Published in Համայնք
%AM, %06 %291 %2014 %10:%Օգս

Տաղանդաւոր սիթառահարը

Իրեն «Փանդիտ» էին կոչում, որի հայերէն մօտաւոր թարգմանութիւնը կարելի է համարել «վարպետ» բառը: Հնդիկ ժողովուրդը իրեն այդպէս էր դիմում՝ Փանդիտ Ռաւի Շանքար:
Առաջին անգամ նրա ստեղծագործութիւններից մէկին ծանօթացայ պատանի տարիքում, երբ իրանեան շարժանկարային սրահներից մէկում դիտեցի հնդիկ ականաւոր բեմադրիչ՝ Սաթիաջիթ Ռայի «Փաթըր Փանչալի» շարժանկարը, որի երաժշտութիւնը յօրինել էր մայեստրօ Շանքարը:

Մասնաւոր ֆինանսաւորմամբ՝ յունիսի 7-ին սկսւել է այս ֆիլմի արտադրութիւնը՝ Հայաստանում: Գրասենեակը տեղակայւած է «Թումօ»-ում, որտեղ կենտրոնի սաներին տրւել է ֆիլմի ստեղծագործական խմբից ուսանելու հնարաւորութիւն՝ օգնելով նկարահանումներին, ինչպէս նաեւ դրանց որոշ դրւագներին մասնակցելով որպէս դերասաններ:

Հայրիկս էր «մեղաւոր»: Մեր տան մթնոլորտը շատ տրամադրող էր. մենք մեծանում էինք արւեստի հետ շփման մթնոլորտում: Անկախ այն բանից, որ հայրս բազմազբաղ էր, եւ կեանքն էլ իր դժւարութիւններն էր թելադրում, նա միշտ ժամանակ էր գտնում՝ իր աշխարհը մեզ հետ կիսելու: Դա երաժշտութեան եւ արւեստի հանդէպ սէր փոխանցելու անկեղծ ցանկութիւն էր, որ, գիտակցաբար, բայց պարզ ճանապարհով էր ներարկում մեր մէջ: 

Published in Մշակոյթ
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։