Հա

Մշակոյթ

07/08/2013 - 10:30

alt«armenpress.am» - «Գաֆեսճեան» արւեստի կենտրոնում հայկական աւանդական պարերի հերթական բացօթեայ ուսուցումը հնարաւորութիւն է տալիս հաղորդակից լինել աւանդական պարերի նրբութիւններին:
Ինչպէս «Արմէնպրես»-ին հաղորդել են «Գաֆեսճեան» արւեստի կենտրոնից, ուսուցումը կիրականանայ «Կարին» համոյթի մասնակցութեամբ: «Կարին» համոյթի անդամներն իրենց հայկական աւանդական տարազներով հանրութեանը համախմբում են տօնական շուրջպարի ներքոյ, միաժամանակ նրանց ուսուցանելով աւանդական պարերի նրբութիւններն ու առանձնայատկութիւնները: Հայկական աւանդական պարերի հերթական բացօթեայ ուսուցումը սկսւել է յուլիսի 30-ին:

Մայիս-սեպտեմբեր ամիսներում, ամէն ամսւայ վերջին ուրբաթ օրը, հարիւրաւոր մարդիկ, անկախ եղանակից, միաւորւում են հայկական պարերի շուրջ, եւ «Գաֆեսճեան» քանդակների պարտէզում տարածւում է հայկական ինքնութեան շունչն ու ոգին:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։