Հա

Մշակոյթ

07/08/2013 - 10:25

alt«armenpress.am» - «Չորս կարիճ» հասարակական կազմակերպութիւնը պատրաստւում է 2014-15 թւականներին Երեւանում իրականացնել «Infinity Art Festival» ժամանակակից արւեստի փառատօն: Փառատօնի բոլոր միջոցառումները կը կայանան հասարակական կազմակերպութեան «Աշխարհն ինպիսին է եւ ինչպիսին պէտք է լինի» նշանաբանի ներքոյ: «Չունենալով պետականութիւն՝ երկար տարիներ մենք չենք կարողացել մեր խօսքն ասել աշխարհին, իսկ այն մանր նախագծերը, որոնք այսօր իրականացւում են Հայաստանում, ցածր մակարդակի վրայ են: Մշակոյթի շնորհիւ՝ մենք կարող ենք մեր երկիրը դարձնել այլ պետութիւնների մրցակիցը: Պատրաստւում ենք մեր նախաձեռնութեանը ներգրաւել տարբեր երկրներ ներկայացնող արւեստի յայտնի գործիչների: Բնականաբար, շատ ռեսուրսներ (հնարաւորութիւններ) են պէտք՝ նախագիծն իրականացնելու համար»,- «Արմէնպրես»-ի թղթակցի հետ զրոյցի ժամանակ նշեց «Չորս կարիճ» կազմակերպութեան նախագահ Հայկ Մութաֆեանը:

Նախաձեռնութեան հեղինակը նշել է, որ փառատօնը կազմակերպելու համար լուրջ ֆինանսական ռեսուրսներ (միջոցներ) են անհրաժեշտ: Կազմակերպութիւնը կը համագործակցի նաեւ ՀՀ մշակոյթի նախարարութեան հետ, բայց աւելի շատ ցանկութիւն ունի իրենց նախաձեռնութեանը ներգրաւել ոչ-պետական կառոյցների ներկայացուցիչներին:
«Փառատօնին ընդառաջ՝ օգոստոս-սեպտեմբերից սկսում ենք պրոմօակցիաներ իրականացնել՝ երաժշտական միջոցառումների, ցուցահանդէսների տեսքով, որպէսզի դրանց շնորհիւ՝ ներգրաւենք բազմաթիւ աջակիցների»,- նշեց Հայկ Մութաֆեանը:
«Չորս կարիճ» հասարակական կազմակերպութեան նախագահը նշեց, որ նրանք պատրաստւում են ստեղծել յատուկ յանձնաժողով, որում ներգրաււած կը լինեն մշակոյթի գործիչներ: Յանձնաժողովն ամէն ամիս կը ներկայանայ մամուլի ասուլիսներով եւ կը քննարկի սոցիալ-մշակութային հարցեր: Մշակոյթին կանդրադառնան նաեւ յատուկ ստեղծւած հեռուստահաղորդումների միջոցով:
«Չորս կարիճ» հասարակական կազմակերպութիւնը ստեղծւել է 2008 թւականին եւ զբաղւում է տարածաշրջանի ժամանակակից արւեստի զարգացմամբ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։