Հա

Մշակոյթ

07/08/2013 - 10:20

alt«tert.am» - Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Աւետիքեանի եւ ուկրայնացի համառեժիսոր Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» գեղարւեստական ֆիլմն արժանացել է Օդեսայի 4-րդ միջազգային կինոփառատօնի մրցանակին՝ «Լաւագոյն ուկրայնական ֆիլմ» անւանակարգում:
Այս մասին իր «Թուիթեր»-ում գրել է նաեւ հայազգի երգչուհի եւ պարուհի Վարդան՝ փառատօնի հիւրերից:

«Փարաջանով»-ը չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրայինայի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրութիւնն է,- պատմում է նշանաւոր ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի կեանքի ու գործունէութեան մասին:
Ուկրայնական լրատւամիջոցները նշել էին, որ այս ֆիլմին մեծ անհամբերութեամբ են սպասել Ուկրայինայում (Փարաջանովը երկար տարիներ ապրել եւ ստեղծագործել է այդ երկրում), իսկ վերջերս կայացած ցուցադրմանը մարդիկ նաեւ յուզւել ու արտասւել են: Հետաքրքրական է, որ ֆիլմում Փարաջանովն ասում է, որ ինքը նկարահանել է լաւագոյն ուկրայնական ֆիլմը՝ «Մոռացւած նախնիների ստւերները»:
Այս ֆիլմը ցուցադրւել է նաեւ այս տարւայ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնում՝ որպէս փակման ֆիլմ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։