Հա

Մշակոյթ

07/08/2013

alt«tert.am» - Երգիծաբան Վարդան Պետրոսեանը յուլիսի 29-ից սկսած՝ ամէն երկուշաբթի խաղում է «Ամէն երկուշաբթի» ներկայացումը, որը «ներկայացւելու է այնքան ժամանակ, քանի դեռ լինելու է հանդիսատես»,- նա ասաց լրագրողների հետ հանդիպմանը:
«Եկել եմ թեւերս քշտած՝ ամբողջ թափով խաղալու. ինչքան գան՝ այնքան կը խաղամ: Այսօր մերոնք շատ գօտեպնդման կարիք ունեն»,- ասաց նա։

Անդրադառնալով ներկայացման վերնագրին՝ նա նշեց, որ այն փնտրւած ու գտնւած է, քանի որ ինքը բացայայտել է, որ երկուշաբթին շատ լաւ օր է՝ նոր բանի սկիզբ:
«Ես միշտ աշխատել եմ խոհափիլիսոփայական վերնագրեր դնել ներկայացումներին: Բայց, երկուշաբթին, ասում են, թատրոնի օր չէ, սակայն ես տասնեակ տարիների ընթացքում երկուշաբթի օրերում եմ խաղացել: Ու ես սկսեցի սիրել երկուշաբթին, հասկացայ, որ շատ լաւ օր է, նոր բան սկսելու օր: Ոչ մէկը ծխելը չի թողնում կիրակի, կանայք նիհարել սկսում են երկուշաբթի: Փափուկ լաւ ներկայացում է, զրոյց՝ մեզ յուզող հարցերի շուրջ»,- ասաց նա:
Վարդան Պետրոսեանը նշեց, որ ինքը երկար է մտածել, թէ ինչ խաղայ, նոյնիսկ շուրջ մէկ ամիս ոչ մի բառ չի գրել, քանի որ այն, ինչ գրել է մինչ այդ, հասկացել է, որ դա նոյնիսկ ինքը չի ցանկանայ տեսնել:
«Գարնանը այստեղ լինելը ինձ շատ օգնեց. հեռւից միշտ զգացել եմ ինչ է կատարւել, բայց հիմա ես շատ աւելի լաւ զգացի»,- ասաց նա՝ աւելացնելով, որ ներկայացման մէջ «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի նմանակումը չի լինի, թէեւ որոշ տողերում նրանց հանդիսատեսը, այդուհանդերձ, կը հանդիպի։
«Բայց, սա աւելի շուտ ստեղծւած իրավիճակից ելքի փնտրտուք է։ Անհնար է չանդրադառնալ մեր հոգսերին. դա կը լինէր փախուստ՝ ինքս ինձանից. ինչպէս չխօսեմ այն մասին, ինչի մասին պէտք է խօսեմ: Այս անգամ զարմանալի ձեւ եմ գտել: Ամբողջ քաղաքականութիւնը՝ առանց քաղաքականութեան»,- ասաց նա:
Վարդան Պետրոսեանը նշեց, որ այս անգամ ներկայացումը շատ երաժշտական է լինելու եւ փոփոխւելու է ամէն երկուշաբթի, քանի որ ամէն անգամ տարբեր հիւր է կանչւելու բեմ:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։