Հա

Մշակոյթ

03/08/2013

Հայկական տապանաքարեր են յայտնաբերւել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում

Ըստ Պոլսում (Ստամբուլ) հրատարակւող «Ակօս» պարբերաթերթի Ստամբուլի Հնէագիտութեան ինստիտուտի պաշտօնեաները, նոյն քաղաքի Թաքսիմ հրապարակում իրականացւող շինարարական աշխատանքների ընթացքում, յայտնաբերել են 13 հայկական տապանաքարեր, որոնք պատկանում են 17-րդ եւ 19-րդ դարերին: Դրանք Ս. Յակոբ եկեղեցու մօտակայքում գտնւող հայկական գերեզմանատան տապանաքարերն էին. գերեզմանատունը գտնւում էր այն հողատարածքում, ուր «Հիլտոն» հիւրանոցն ու այլ շէնքեր են կառուցւել: Ներկայում այդ տապանաքարերն ուսումնասիրւում են Ստամբուլի Հնէագիտութեան ինստիտուտի փորձագէտների միջոցով:

 

 

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։