Հա

Մշակոյթ

03/08/2013 - 14:30

altԵրեւան, «Հետք» - Յունիսի 12-ին, Աթենքում կայացած «Եւրոպա Նոստրա» կազմակերպութեան 50-ամեակի յոբելեանական հաւաքի նախօրէին հրաւիրւած մամլոյ ասուլիսի ընթացքում, կազմակերպութիւնը հրապարակել է Եւրոպայի ամենավտանգւած յուշարձանների եօթնեակը, որն ընդգրկում է մշակութային ժառանգութեան օրինակներ՝ Ալբանիայից, Կիպրոսից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իտալիայից, Ռումինիայից եւ Թուրքիայից:

Այս ցանկում է նաեւ Արեւմտեան Հայաստանի Մարդին քաղաքի Ս. Գէորգ հայկական եկեղեցին:
Մշակութային ժառանգութեան պաշտպան կանգնող «Եւրոպա Նոստրա»-ի տարածած մամուլի հաղորդագրութեան մէջ նշւած է. «Եւրոպայի մշակութային եւ բնութեան ժառանգութեան այդ գանձերը սպառնալից վիճակի մէջ են՝ անհրաժեշտ գումարների կամ փորձաքննութեան բացակայութեան, վատ ծրագրաւորման, անփութութեան, բնական աղէտների եւ քաղաքական տագնապների հետեւանքով»:
Մի մամուլի ասուլիսի ընթացքում «Եւրոպա Նոստրա»-ի նախագահ Պլաչիդօ Դոմինգօն ասել է. «Այս յուշարձաններն ու վայրերն ընտրւել են ոչ միայն այն պատճառով, որ դրանք պատմում են մեր ընդհանուր անցեալից մասնիկներ, այլեւ՝ որովհետեւ դրանք արժէքաւոր են իրենց պահպանութեան պարտաւորութիւնը կրող տեղական համայնքների համար»:
«Մօտաւորապէս 15 դար, Ս. Գէորգ եկեղեցին Մարդին քաղաքի մեծ հայ համայնքի հոգեւոր օջախն է հանդիսացել: Պատմական յուշարձան դասակարգւած սոյն շինութիւնը կառուցւել է 420 թւականին եւ օգտագործւել է հայ բնակչութեան կողմից մինչեւ 1915՝ հայերի քաղաքը լքելը», -նշւած է հաղորդագրութեան մէջ: Միաժամանակ, նշւել է, որ յուշարձանը փրկելու մտահոգութիւնը «Եւրոպա Նոստրա»-ին ներկայացւել է Մարդինի Հայ կաթողիկէ համայնքի հիմնադրամի աջակցութեամբ:
«Եօթ ամենավտանգւած վայրեր» ծրագիրը մեկնարկել էր 2013 թ. յունւարին, որից յետոյ՝ 21 եւրոպական երկրներ ներկայացրել էին 40 թեկնածու: Այս ծրագրին աջակցում էր Եւրոպական ներդրումների բանկը:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։