Հա

Մշակոյթ

06/10/2013 - 09:40

37-րդ ֆրէյմ

1888 թ. «Kodak» ընկերութիւնը արտադրեց իր առաջին «Kodak 1» արտադրանքը, որը թերեւս առաջին ֆոտոխցիկն էր, որը սկսեց հասանելի լինել հանրութեանը: Այն ժամանակ ընկերութեան կարգախօսն էր «Սեղմէք կոճակը, մնացածը մենք ինքներս կանենք»: Այս յօդւածում ներկայացնում ենք այն բացառիկ լուսանկարները, որոնք արւել են դեռեւս 125 տարի «Kodak» արտադրութեան առաջին ֆոտոխցիկներով: Ներկայացւող լուսանկարները պահպանւում են ԱՄՆ-ի Մեդիայի ազգային թանգարանում:

«Kodak 1»-ով լուսանկարւած 125 տարւայ հնութիւն ունեցող 15 բացառիկ լուսանկարներ

«blognews.am» - 1888 թ. «Kodak» ընկերութիւնը արտադրեց իր առաջին «Kodak 1» արտադրանքը, որը թերեւս առաջին ֆոտոխցիկն էր, որը սկսեց հասանելի լինել հանրութեանը: Այն ժամանակ ընկերութեան կարգախօսն էր «Սեղմէք կոճակը, մնացածը մենք ինքներս կանենք»:
Այս յօդւածում ներկայացնում ենք այն բացառիկ լուսանկարները, որոնք արւել են դեռեւս 125 տարի «Kodak» արտադրութեան առաջին ֆոտոխցիկներով: Ներկայացւող լուսանկարները պահպանւում են ԱՄՆ-ի Մեդիայի ազգային թանգարանում:
Անկասկած «Kodak 1»-ը յեղափոխեց լուսանկարչութեան պատմութիւնը:
Այն իրենից ներկայացնում էր պարզ կառուցւածք ունեցող կաշեպատ փայտեայ տուփ: Դրա պարզութիւնն ու համեմատաբար ցածր գինը հնարաւորութիւն ընձեռեցին հասարակութեան աւելի լայն շերտի ձեռք բերել այս նոր լուսանկարչական ֆոտոխցիկը:
Ֆոտոխցիկը բաւականին հեշտ էր օգտագործման համար: Անհրաժեշտ էր ուղղակի պտտել բանալին, քաշել լարը եւ սեղմել կոճակին: Ֆոտոխցիկով հնարաւոր էր 100 նկար լուսանկարել, երբ այդ սահմանը լրանում էր, այն ուղարկւում էր «Kodak» ընկերութիւն: Աշխատակիցներն այնուհետեւ պատրաստի լուսանկարներն ու նորից բեռնւած կամ լիցքաւորւած ֆոտոխցիկը վերադարձնում էին տէրերին:
Իսկ լուսանկարներն ունէին հետեւեալ տեսքը.

131006e02a

131006e02b

131006e02c

131006e02d

131006e02eՎերը հրապարակւած լուսանկարները մեզ ցոյց են տալիս, թէ ինչ հետաքրքրութիւններ եւ ինչպիսի առօրեայ են ունեցել 1890-ականներին ապրող մարդիկ, ում համար լուսանկարչութիւնը դեռեւս հրաշքի պէս մի բան էր: Այս լուսանկարները կարելի է համարել առաջին սիրողական լուսանկարիչների աշխատանքները:
Փաստօրէն հէնց «Kodak» ընկերութեան շնորհիւ էր, որ շատերն արդէն կարող էին ձեռք բերել ֆոտոխցիկներ ու ամենեւին էլ պարտադիր չէր արհեստավարժ լուսանկարիչ լինել դրա համար: Երբ առաջին անգամ «Kodak 1»-ը դուրս եկաւ շուկայ, դրա գինը կազմում էր 25 դոլար, եւ 10 դոլար ամէն անգամ ֆոտոխցիկը «Kodak» ընկերութիւն ուղարկելու ու նկարներն ու վերալիցքաւորած ֆոտոխցիկը ստանալու համար: Եթէ հաշւարկենք այսօրւայ գումարներով, դա մօտաւորապէս կարժենար 630 դոլար եւ 250 դոլար համապատասխանաբար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։