Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 26 Մայիսի 2014 10:40

Ժողովուրդն իմ դիւցազնական

Դարեր անվերջ, մեծ պատմութեան կոհակները յորդ ու վարար,
Եկա՜ն, զարկի՜ն ու կոխ տւին ափերը մեր գրանիտեայ.
Մեր վէրքերից ծնունդ առած ատրուշաններն անմար ու վառ,
Հուր բոցերով նոր լոյս տւին արմէնների ոգուն անմահ:

Իրանահայ գրականութեան անցեալից

ՍԱՄՈՒԷԼ ԽԱՉԻԿԵԱՆ

 

Դարեր անվերջ, մեծ պատմութեան կոհակները յորդ ու վարար,

Եկա՜ն, զարկի՜ն ու կոխ տւին ափերը մեր գրանիտեայ.
Մեր վէրքերից ծնունդ առած ատրուշաններն անմար ու վառ,
Հուր բոցերով նոր լոյս տւին արմէնների ոգուն անմահ:

 

Դարեր անվերջ աստւածները յօրինեցին նզովաշունչ
Ողբերգութիւնը անարդար՝ մեր աշխարհի նւիրական.
Եւ այսահար վամպիրների արշաւները նենգ, մահաշունչ,
Բազմաչարչար մեր վեհ ազգին տւին կերպար դիւցազնական:

 

Դարեր անվերջ երկինքը քար ու մարդը բիրտ, ամբարհաւահ,
Մեր իսկ արեամբ դարձրին բոսոր բագինները սուրբ, անարատ.
Ու Ելլուզեան հովիտներից, տաճարներից բազմանւաճ,
Դարեր անվերջ ծնունդ առան նոր փիւնիկներ արեւազարդ:

 

Մոխիր դարձած կրակատենչ մեհեաններից Վահէվահեան,
Ոգի առան ալքահալած Վահագնները վիշապազուն.
Մեր սրբատաշ աւերները՝ խորախորհուրդ, հնադարեան՝
Հզօր կամքի բոց տւեցին սերունդներին մեր հայկազուն:

 

Ապերասան ոսոխների ոճիրներին, յաւէտ ներհուն,
Դարեր անվերջ նզովեցին լեռները մեր սէգ ու հպարտ.
Եւ զարկերի , աւերների, աւարների բիրտ հնոցում
Կոփւեց խրոխտ ու առնական Սարդարապատը մեր անպարտ:

 

Ոդիսականը փողերգող մատեանների ծոցում կարմիր,
Վա՛ռ հաւատքի երգ հիւսեցին պապերը մեր արեւածին.
Մական ու խաչ, ասպար գրկած ասպետները մեր ջահակիր
Յոյսի, լոյսի շող շաղեցին ժառանգներին հերոսածին:

 

Եւ պատմութեան մեր մեծ գրկում ժպտաց ՁԻՐԱՒԸ յաղթական,
Հզօր ռազմի գոռ դաշտերում վառ հո՛ւր տւեց ամուր, անշէջ:
Ծնւեց ԱՒԱՐԱՅՐԸ կարմիր, իր սրբերը ազատակամ,
Նոր դար բերին արմէնների անմեռ հոգուն հայրենատենչ:

 

Եւ անցնող սերունդները հեգնեցին վիշտ ու արհաւիրք,
Տւին ահեղ արձագանգը աւանդների մեր յաղթապանծ.
Ու Ձիրաւին, Աւարայրին որպէս յաւերժ երախայրիք՝
Ծնւեց դաշտում գոյամարտի՝ ՍԱՐԴԱՐԱՊԱՏ-ը փառապանծ:

 

Հիմի ծաղկող ու դալարուն ազատարշաւ երկիրը մեր
Տօնում է բորբ գարունները նո՛ր վերելքի հրաշափառ.
Վճիտ ու վէս իր երկնքում արեւները յար ու հուրհեր,
Շնչում են մեր դիւցազնական պատմութիւնը վա՛ռ ու անմար:

Յարակից Հրապարակումներ

  • «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»
    «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»

    Իրանական կինոարւեստի հիմնադիրներից մէկին՝ Սամուէլ Խաչիկեանին անւանում էին «Իրանեան Հիչքոք»։ 1950-60-ական թւականներին ռեժիսորի ֆիլմերի անդրանիկ ցուցադրութիւնները երկրում սովորաբար երթեւեկութեան խցանումներ էին առաջացնում: Նրա ֆիլմերը պատճառ էին դառնում, որպէսզի Իրանում բացւէին նորանոր կինոթատրոններ: Որոշակի կրճատումներով Ձեզ ենք ներկայացնում «kinoashkharh.am»-ի՝ հրապարակած նիւթը, որը վերաբերւում է իրանահայ ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանին:

  • ԱԿՆԱՐԿ - «Մի մարդ՝ փոշեկալած հայելում»
    ԱԿՆԱՐԿ - «Մի մարդ՝ փոշեկալած հայելում»

    Հոկտեմբերի 21-ը իրանահայ վաստակաւոր գրող-բանաստեղծ, թատերագիր եւ կինոռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ծննդեան օրն է. մարդ, որ ոչ միայն նոր ոճ, մօտեցում, տեխնիկա... մի խօսքով՝ նոր որակ ու մակարդակ բերեց Իրանի կինոարւեստի բնագաւառին, այլեւ իր գործով պատճառ դարձաւ մեր անունը՝ հայի համբաւը, մէկ անգամ եւս նւաճի իր արժանի բարձունքը՝ իրանեան հասարակութեան այլեւայլ, բազմահազար խաւերի մէջ:

  • Պատմութիւնը մեր
    Պատմութիւնը մեր

    Մեր աշխարհի արեւները վառ ու անմար,
    Լո՛յս տւեցին Արմէնների անշէջ ոգուն.
    Արեւները շողերգեցին բիւր դարէդա՜ր
    Ծիրանալոյս ու վեհաշունչ մի պատմութիւն:

  • Կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման երեկոն
    Կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման երեկոն

    Հինգշ., հոկտ. 31-ի երեկոյեան ժամը 5-ին Արդի արւեստների թանգարանի «Թեկ» կինոդահլիճում կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման հանդիսութիւնը, իբրեւ աւարտ, նրան նւիրւած շաբաթւայ՝ իր ֆիլմերի ցուցադրման եւ քննարկման միջոցառման շարանի: Սոյն շաբաթը նախաձեռնւել էր «Մոջէ նօ-Փեգահ» կինօմատոգրաֆիական հաստատութեան կողմից՝ համագործակցութեամբ Արդի արւեստների թանգարանի եւ «Յակոբեան» զգեստի ընկերութեան:

  • Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերին նւիրւած շաբաթ
    Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերին նւիրւած շաբաթ

    Այսօրւանից՝ շաբաթ, հոկտ. 26-ից մինչեւ հինգշաբթի հոկտ. 31-ը Թեհրանի Արդի արւեստների թանգարանի «Թաք» կինոդահլիճում կայանալու են իրանահայ նշանաւոր եւ վաստակաւոր կինոռեժիսոր, հանգուցեալ Սամուէլ Խաչիկեանի տեսաժապաւէնների ցուցադրման եւ քննարկման երեկոները: Հերթականօրէն ցուցադրւելու են՝ «Ճիչ՝ կէսգիշերին», «Մի քայլ մինչեւ մահ», «Սարսափ», «Հարւած», «Ցտեսութիւն Թեհրան» եւ «Ցնորք-զառանցանք» կինոժապաւէնները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։