Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 02 Սեպտեմբերի 2014 10:20

Պատմութիւնը մեր

Մեր աշխարհի արեւները վառ ու անմար,
Լո՛յս տւեցին Արմէնների անշէջ ոգուն.
Արեւները շողերգեցին բիւր դարէդա՜ր
Ծիրանալոյս ու վեհաշունչ մի պատմութիւն:

ՍԱՄՈՒԷԼ ԽԱՉԻԿԵԱՆ


Պատմութիւնը մեր

 

Մրրիկների, հողմերի գոռ զարկերի տակ
Մեր ժայռե՛րն են կանգնել խրոխտ ու անխորտակ:

* * *

Մեր աշխարհի արեւները վառ ու անմար,
Լո՛յս տւեցին Արմէնների անշէջ ոգուն.
Արեւները շողերգեցին բիւր դարէդա՜ր
Ծիրանալոյս ու վեհաշունչ մի պատմութիւն:

 

Ու ցրւեցին վոհմակները բաբելական.
Ընկաւ Բէ՛լը Հայկի հզօր թափից ուժգին...
Ժպտացին յաղթ պապերը մեր աստանդական՝
Պիտի ապրի՜ հայի ոգին:

 

Իր կատաղի կոհակներով Տղմուտը լուռ
Արիւն թքեց կրակապաշտ օտար մոգին.
Ու մեր կարմիր Վարդանները միահամուռ
Բողոքեցին՝ պիտի ապրի մեր սո՜ւրբ ոգին:
Դարեր անցան...
Ու պայքարող հողմերի դէմ՝ բիրտ, մոլեգին,
Երկաթ դարձաւ արեւատենչ հայի ոգին:

 

Եկաւ Չինգիզն արնածարաւ ու բորենի,
Դժոխք դարձրեց դրախտները մեր դալարուն...
Տուղրիլը բիրտ՝ ջոլիրներով իր վայրենի
Աղբիւրները մեր կաթնահամ ներկեց արիւն...

 

Ու տոկաց մեր ժողովուրդը բազմաչարչար.
Տնքաց կուրծքը սեւ հողերի որոտագին՝
Թող իմանան ոսոխները մեր ժանտ ու չար
Պիտի ապրի՜, պիտի ապրի՜հայի ոգին:
Դարեր անցան...

 

Եւ ճիւաղները Ելդըզի հեգնեցին դառ,
Ծրագիրներ որոճացին ոճրի, դաւի՝
Ոչնչացնել աշխարհը մեր լուսապայծառ...
Անհայ թողնել մեր շէները հնամենի...

 

Ու սեւ ամպեր հագաւ տխուր երկինքը մեր.
Ենիչերու եաթաղանը շողաց հզօր...
Ու «փափկասուն տիկնայքը մեր» մերկ ու անտէր՝
Քշւեցին դէպ բարկ աւազներ, դէպի Տէր...Զոր...

 

Գազանները խենեշամոլ, արեան ծարաւ,
Մեր շէները դարձրին սպանդ ու սեւ նախճիր:
Վոսփորի մութ վիրապները խոր ու խոնաւ
Խուլ, անժառանգ հեծեծացին՝ ոճի՜ր... ոճի՜ր...

 

Եւ արնահոտ Ադանայից մինչ էնկիւրի
Անէացան նահատակները մեր անգին...
Ու խուլ տնքաց ճաքած գանգը Վարուժանի՝
Պիտի ապրի՜, պիտի ապրի՜ ցեղիս ոգին...

 

Շրթին սեւ թոյն հերոսացաւ Ուրֆան.
Ընկաւ Շապին Գարահիսարն զէն ի ձեռին.
Որոտացին սէգ ժայռերը Մուսա Լեռան՝
Պիտի ապրի՛ , պիտի ապրի՛ մեր վեհ ոգին:

 

Եւ ապրում էր մրրիկների զարկերի տակ
Բազմաչարչար ժողովուրդը մեր անխորտակ:

* * *

Ու մի վառ օր,
Մեր արեւը բոցավառւեց, ժպտա՛ց խրոխտ.
ՄԱՅԻՍՆ իջաւ հերոսական մեր անցեալին.
Մեր պատմութեան էջերում հիր ու արցունքոտ
Բորբ ու շէնշող նոր կեանք առաւ Հայի հոգին:

 

Ծիրան հագաւ նայիրեան սէգ աշխարհը մեր,
Աւերակները մեր դարձան բուրեան դրախտ.
Ու հոգեմաշ Հայ որդիքը որբ, կարեվէր,
Շեփորեցին գալիք՝ մեր նոր գարունը յաղթ:

 

Ու ծիծաղեց երկինքը մեր վճիտ, լազւարթ,
Նայեց, ժպտաց դաշտերին ծով ոսկեծփուն.
Մեր շէներին երկնասլաց ու լուսազարդ
Պայծառ աստղերը հսկեցին վառ ու անքուն:

 

Ու կանգնեցին Դաւիթները մեր բրոնզէ
Վերածնւած հայրենիքի հզօր կրծքին.
Եւ ցոյց տւին ոսոխներին նեռ, տմարդի՝
Որ անմա՛հ է դիւցազնական հայի ոգին:

* * *

Հիմի հպարտ դաստակերտում մեր նայիրեան
Հին դարերի հա՛յն է շնչում ՎԱՌ ԱՊԱԳԱՆ...

Յարակից Հրապարակումներ

  • «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»
    «Tehran Noir». «Սամուէլ Խաչիկեանը եւ իրանական ժանրային ֆիլմերի վերելքն ու անկումը»

    Իրանական կինոարւեստի հիմնադիրներից մէկին՝ Սամուէլ Խաչիկեանին անւանում էին «Իրանեան Հիչքոք»։ 1950-60-ական թւականներին ռեժիսորի ֆիլմերի անդրանիկ ցուցադրութիւնները երկրում սովորաբար երթեւեկութեան խցանումներ էին առաջացնում: Նրա ֆիլմերը պատճառ էին դառնում, որպէսզի Իրանում բացւէին նորանոր կինոթատրոններ: Որոշակի կրճատումներով Ձեզ ենք ներկայացնում «kinoashkharh.am»-ի՝ հրապարակած նիւթը, որը վերաբերւում է իրանահայ ռեժիսոր Սամուէլ Խաչիկեանին:

  • ԱԿՆԱՐԿ - «Մի մարդ՝ փոշեկալած հայելում»
    ԱԿՆԱՐԿ - «Մի մարդ՝ փոշեկալած հայելում»

    Հոկտեմբերի 21-ը իրանահայ վաստակաւոր գրող-բանաստեղծ, թատերագիր եւ կինոռեժիսոր Սամուէլ Խաչիկեանի ծննդեան օրն է. մարդ, որ ոչ միայն նոր ոճ, մօտեցում, տեխնիկա... մի խօսքով՝ նոր որակ ու մակարդակ բերեց Իրանի կինոարւեստի բնագաւառին, այլեւ իր գործով պատճառ դարձաւ մեր անունը՝ հայի համբաւը, մէկ անգամ եւս նւաճի իր արժանի բարձունքը՝ իրանեան հասարակութեան այլեւայլ, բազմահազար խաւերի մէջ:

  • Ժողովուրդն իմ դիւցազնական
    Ժողովուրդն իմ դիւցազնական

    Դարեր անվերջ, մեծ պատմութեան կոհակները յորդ ու վարար,
    Եկա՜ն, զարկի՜ն ու կոխ տւին ափերը մեր գրանիտեայ.
    Մեր վէրքերից ծնունդ առած ատրուշաններն անմար ու վառ,
    Հուր բոցերով նոր լոյս տւին արմէնների ոգուն անմահ:

  • Կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման երեկոն
    Կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման երեկոն

    Հինգշ., հոկտ. 31-ի երեկոյեան ժամը 5-ին Արդի արւեստների թանգարանի «Թեկ» կինոդահլիճում կայացաւ Սամուէլ Խաչիկեանի յիշատակի մեծարման հանդիսութիւնը, իբրեւ աւարտ, նրան նւիրւած շաբաթւայ՝ իր ֆիլմերի ցուցադրման եւ քննարկման միջոցառման շարանի: Սոյն շաբաթը նախաձեռնւել էր «Մոջէ նօ-Փեգահ» կինօմատոգրաֆիական հաստատութեան կողմից՝ համագործակցութեամբ Արդի արւեստների թանգարանի եւ «Յակոբեան» զգեստի ընկերութեան:

  • Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերին նւիրւած շաբաթ
    Սամուէլ Խաչիկեանի ֆիլմերին նւիրւած շաբաթ

    Այսօրւանից՝ շաբաթ, հոկտ. 26-ից մինչեւ հինգշաբթի հոկտ. 31-ը Թեհրանի Արդի արւեստների թանգարանի «Թաք» կինոդահլիճում կայանալու են իրանահայ նշանաւոր եւ վաստակաւոր կինոռեժիսոր, հանգուցեալ Սամուէլ Խաչիկեանի տեսաժապաւէնների ցուցադրման եւ քննարկման երեկոները: Հերթականօրէն ցուցադրւելու են՝ «Ճիչ՝ կէսգիշերին», «Մի քայլ մինչեւ մահ», «Սարսափ», «Հարւած», «Ցտեսութիւն Թեհրան» եւ «Ցնորք-զառանցանք» կինոժապաւէնները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։