Հա

Մշակոյթ

05/11/2014

«Ցեղասպանութեան որբեր» ֆիլմը ներկայացւել է 2014 թ. տարածաշրջանային «Էմմի» մրցանակի

Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող փաստա-վաւերագրական ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Բարեդ Մարոնեանը, ով արդէն չորս անգամ արժանացել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի, «Ցեղասպանութեան որբեր» ֆիլմը ներկայացրել է 2014 թ. տարածաշրջանային «Էմմի» մրցանակի:

«armenpress.am» - Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող փաստա-վաւերագրական ֆիլմի հեղինակ, կինոռեժիսոր Բարեդ Մարոնեանը, ով արդէն չորս անգամ արժանացել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի, «Ցեղասպանութեան որբեր» ֆիլմը ներկայացրել է 2014 թ. տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Արմէնպրես»-ի հաղոդմամբ՝ «Armenoid Productions Inc.»-ը հանդէս է եկել յայտարարութեամբ, որ այն ներկայացւել է ԱՄՆ-ի Սանքոաստ շրջանի 38-րդ ամենամեայ տարածաշրջանային «Էմմի» մրցանակաբաշխութեանը:
«Ցեղասպանութեան որբեր»-ը պատմում է Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով որբացած հարիւր հազարաւոր տարագիր հայերի մասին: Ֆիլմում որբերի պատմութիւնների մասին խօսում են հէնց այդ ոճիրը վերապրածները: Ռեժիսորն օգտագործել է «Ռոքեֆելեր» արխիւային կենտրոնի, Գերմանիայի եւ Դանիայի ազգային արխիւների, ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ-ի ազգային արխիւի, Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի եւ այլ կառոյցների արխիւային նկարներ եւ փաստաթղթեր:
Վերջին երկու տարիներին «Ցեղասպանութեան որբեր»-ը հեռարձակւել է PBS հեռուստաալիքով՝ ապահովելով աւելի քան 12 միլիոն դիտում: Բացի այդ, ֆիլմը ներկայացւել է տարբեր միջոցառումների եւ փառատօների ժամանակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եւրոպայում, ինչպէս նաեւ Միջին Արեւելքում եւ Հարաւային Ամերիկայում՝ գրաւելով բազմաթիւ մրցանակներ:
Վաւերագրական ֆիլմի սցենարը գրել են Բարեդ Մարոնեանը եւ Ջեքի Աբրահամեանը: Ֆիլմը «Armenoid Productions Inc.»-ի արտադրութիւնն է: Խումբը որոշել է նաեւ նոյն անւանմամբ 120-էջանոց գիրք հրատարակել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։