Հա

Մշակոյթ

29/11/2014 - 11:40

ԱՐՁԱԳԱՆԳ - Կատարւեց անւանի՝ երաժիշտ, երգահան եւ ղեկավար Ժորա Մինասեանի 70-ամեայ յոբելեանը

Սոյն թւականի կիրակի, նոյ. 9-ին, նախաձեռնութեամբ «Ջա՛ն Թաւրիզ» կազմակերպութեան՝ Լոս Անջելէսի Իրանահայ միութեան սրահում, տեղի է ունեցել անւանի եւ վաստակաւոր երգահան, երաժշտութեան ուսուցիչ, խմբավար ու կրթա-մշակութային գործիչ՝ Ժորա Մինասեանի գործունէութեան 70-ամեայ յոբելեանը:

Սոյն թւականի կիրակի, նոյ. 9-ին, նախաձեռնութեամբ «Ջա՛ն Թաւրիզ» կազմակերպութեան՝ Լոս Անջելէսի Իրանահայ միութեան սրահում, տեղի է ունեցել անւանի եւ վաստակաւոր երգահան, երաժշտութեան ուսուցիչ, խմբավար ու կրթա-մշակութային գործիչ՝ Ժորա Մինասեանի գործունէութեան 70-ամեայ յոբելեանը:
Ձեռնարկը յագեցած է եղել գեղարւեստական ճոխ ծրագրով: Սկզբում աւելի քան 450 ներկաներին բարիգալստեան խօսք է ասել պրն. Վահէ Խաչունին, ապա հոգեւոր հովիւ Տ. Կոմիտասի միջոցով հնչել է աղօթքի եւ մեծարման խօսք, որից յետոյ օրւայ հանդիսավար տկն. Լիդուշ Յարութիւնեանը կարդացել է «Ջա՛ն Թաւրիզ»-ի բացման խօսքն ու ուղերձների ցանկը, ընթերցւել է նաեւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ուղերձը:
Իրանահայ եւ հայաստանեան բանաստեղծների խօսքերի հիմամբ գրւած երգերով ելոյթ են ունեցել՝ Ֆլորա Բարսեղեանը, Սեդա Գրիգորեանը, Յուսիկ Յարութիւնեանը, Րաֆֆի Դաւթեանը, Վրէժ Բահարեանը եւ 7 ուրիշ մեներգիչ-մեներգչուհիներ, որոնց մէջ յոբելեարի դուստր՝ Նայիրի Մինասեանը:
Հնչել է նաեւ խմբական երգ «Մասիսներ խրոխտ»-ը:

141129d01a

Ներկայացւել է Ժորա Մինասեանի կենսագրականն ու գործունէութիւնը՝ Թաւրիզում, Աբադանում եւ Թեհրանում: Պատմւել են վառ ու պայծառ յիշողութիւններ: Ելոյթ է ունեցել Թեհրանի Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կողմից Արշաւիր Քեշիշեանը, քանի որ Ժորա Մինասեանը 18 տարիներ վարել է նոյն միութեան «Ուրարտու» երգչախումբը:
Հնչել է նաեւ յոբելեարի կրտսեր քրոջ, արւեստագէտ եւ արւեստաբան Ալիս Մինասեան-Նաւասարգեանի սրտի խօսքը՝ աւագ եղբօր հանդէպ:
Սահիկների ցուցադրումը եղել է ծրագրի այլ բաժինը, իսկ հնչած 15 երգերից 10-ը եղել են յոբելեարի ստեղծած երաժշտութեանց հիման վրայ:

141129d01b

Ձեռնարկի աւարտական բաժնում եղել է գնահատանքի արարողութիւն՝ ի պատիւ յոբելեարի, որից յետոյ իր խօսքն է ունեցել մայեստրօ Ժորա Մինասեանը:
Յիշատակելի է, որ բովանդակ երգերին դաշնամուրով ընկերակցել է UCLA համալսարանի շրջանաւարտ, անւանի դաշնակահար, իրանահայ Յովիկ Ոսկանեանը:
Վերջում եղել է ընդունելութիւն-հիւրասիրութիւն:

* * *

«Սիրիր հայ երգը, երգիր հայ երգը, տարածիր հայ երգը» բնաբանը կրող այս յոբելենական ձեռնարկի առիթով լոյս է տեսել նաեւ մի գունագեղ, մեծադիր, 114 էջերից բաղկացած գիրքալբոմ, որը բովանդակում է՝ կենսագրական տւեալներ, վկայագրեր, լուսանկարների ճոխ հաւաքածոներ, ուղերձներ եւ այլն:

141129d01c

Այս հատորում հանդիպում ենք Իրանից յղւած՝ Ատրպատականի հայոց թեմի ազգ. առաջնորդարանի, «Ալիք» օրաթերթի խմբագրութեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան, երգասան-բանաստեղծ Վարանդ Քուրքչեանի, Ժենիկ եւ Տիգրան Սուքիասեանների, «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար Լուսինէ Միքայէլեանի եւ այլոց ուղերձներին:
Գրքում առանձին բաժին է յատկացւած նաեւ՝ յոբելեարի գրած երգերի մի մասին՝ իրենց բառերով եւ նոտաներով:

Ս. Ք.

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը
    Ատրպատականի հայոց թեմը Անթիլիասում ներկայացրեց իր յառաջիկայ գործունէութեան նախագիծը

    Հինգշաբթի 9 մայիս 2019-ի յետմիջօրէին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի նախագահութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութիւնը լսեց Ատրպատականի հայոց թեմի պատրաստած նախագիծը, իր գործունէութեան յառաջիկայ տարիների գծով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Կիրակի, 5 մայիս 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լիբանան, Անթիլիասի Մայրավանքում 7-10 մայիսին մասնակցելու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգ. Կենտրոնական Վարչութեան Կրօնական եւ Միացեալ զոյգ ժողովներին, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի:

  • Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած ծրագիր
    Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած ծրագիր

    Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շարանում, երէկ ապրիլի 28-ի երեկոյեան Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում, միութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր բանախօսական գեղարւեստական ծրագիր: Ներկաներին ողջունեց եւ բանասախօսին բեմ հրաւիրեց միութեան վարչութեան նախագահ Արշաւիր Քեշիշեանը:

  • Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում
    Ապրիլեան նահատակաց տօնը հանդիսաւոր սբ. պատարագով նշւեց Ուրմիայում

    Կիրակի, 28 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, Ուրմիայի ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատոյց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի:

  • Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում
    Սբ. Զատկւայ պատարագ Ռահւայի Սբ. Աստւածածին հնադարեայ եկեղեցում

    Յիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Յարութեան տօնի յաջորդող ուրբաթ օրը, 26 ապրիլ 2019-ին, առաւօտեան ժամը 11-ին, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ժամանեց Ուրմիայի Ռահւա գիւղը, եւ եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց գիւղի հնադարեայ Սբ. Աստւածածին եկեղեցում, ներկայութեամբ գիւղի եւ Ուրմիայից ժամանած հաւատացեալների:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։