Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 20 Յունւարի 2016 09:10

Յայտնի է «Օսկար 2016»-ի անւանակարգերում ընդգրկւած ֆիլմերի ցանկը

Կինոարւեստի ամերիկեան ակադեմիայի ամենամեայ «Օսկար 2016» մրցանակաբաշխութեան անւանակարգերում ընդգրկւած ֆիլմերի ցանկը յայտնի է: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատւամիջոցները, Ալեխանդրօ Գոնսալէս Ինիարիտուի «Փրկւածը» ընդգրկւած է ամենամեծ թւով՝ 12 անւանակարգերում: Դրան հետեւում է Ջորջ Միլերի «Խելագար Մաքսը. Զայրոյթի ճանապարհը»՝ 10 անւանակարգով եւ Ռիդլի Սքոթի «Մարսեցին»՝ եօթով:

«armenpress.am» - Կինոարւեստի ամերիկեան ակադեմիայի ամենամեայ «Օսկար 2016» մրցանակաբաշխութեան անւանակարգերում ընդգրկւած ֆիլմերի ցանկը յայտնի է: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատւամիջոցները, Ալեխանդրօ Գոնսալէս Ինիարիտուի «Փրկւածը» ընդգրկւած է ամենամեծ թւով՝ 12 անւանակարգերում: Դրան հետեւում է Ջորջ Միլերի «Խելագար Մաքսը. Զայրոյթի ճանապարհը»՝ 10 անւանակարգով եւ Ռիդլի Սքոթի «Մարսեցին»՝ եօթով:
Կարեւորագոյն՝ «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում մրցում են «Խելագար Մաքսը. Զայրոյթի ճանապարհը», «Բրուքլին», «Ուշադրութեան կենտրոնում», «Մարսեցին», «Փրկւածը», «Լրտեսական կամուրջ», «Սենեակ», «Իջեցման խաղ» կինոնկարները: Լաւագոյն դերասանի համար պայքարում են Բրայան Քրենսթոնը, Լէոնարդօ դի Կապրիոն, Մայքըլ Ֆասբենդերը, Մաթ Դէյմոնը, Էդդի Ռեդմէյնը:
Լաւագոյն դերասանուհու մրցանակին արժանանալու համար մրցում են Բրի Լարսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Քէյթ Բլանշետը, Սիրշա Ռոնանը, Շարլոթա Ռեմպլինգը:
«Լաւագոյն ռեժիսոր» անւանակարգում մրցում են Ադամ Մաքքէյը, Ալեխանդրօ Գոնսալէս Ինիարիտուն, Ջորջ Միլերը, Լէոնարդ Աբրահամասոնը, Թոմ Մաքքարթին:
«Օսկար» 88-րդ մրցանակաբաշխութեան յաղթողների անունները յայտնի կը դառնան փետրւարի 28-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։