Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 17 Փետրւարի 2016 09:50

«Օսկար», թէ՞ «Էմիլիօ» - Ով է կինոակադեմիայի արձանիկն «Օսկար» կոչել

Մինչ համաշխարհային կինոմանների հայեացքն ուղղւած է դէպի փետրւարի 28-ը, երբ յայտնի կը դառնան «Օսկար»-ի մրցանակակիրները, քչերն են տեղեակ, որ կինոակադեմիայի արձանիկն «Օսկար» է կոչել մի գրադարանավարուհի, թէեւ դերասանուհի Բեթ Դեւիսը եւս լուրջ յաւակնութիւններ ունի այդ հարցում: Առաջին անգամ «Օսկար» բառը գործածւել է 6-րդ մրցանակաբաշխութեան ժամանակ:

Մինչ համաշխարհային կինոմանների հայեացքն ուղղւած է դէպի փետրւարի 28-ը, երբ յայտնի կը դառնան «Օսկար»-ի մրցանակակիրները, քչերն են տեղեակ, որ կինոակադեմիայի արձանիկն «Օսկար» է կոչել մի գրադարանավարուհի, թէեւ դերասանուհի Բեթ Դեւիսը եւս լուրջ յաւակնութիւններ ունի այդ հարցում: Առաջին անգամ «Օսկար» բառը գործածւել է 6-րդ մրցանակաբաշխութեան ժամանակ:
1928 թւականին «Մետրօ Գոլդւին Մայեր»-ի ղեկավար Լուիս Մայերը քանդակագործ Ջորջ Սթենլիին եւ «Մետրօ Գոլդւին Մայեր»-ի գեղարար Սեդրիկ Գիբսոնին յանձնարարում է ստեղծել կինոակադեմիայի մրցանակը: Սեդրիկ Գիբսոնը որպէս մոդել ընտրում է մեքսիկացի դերասան եւ սցենարիստ Էմիլիօ Ֆերնանդէսին, ով սկզբում չէր ցանկանում լինել բնորդի կերպարում: Նրան վերջիվերջոյ համոզում են հանդէս գալ որպէս արձանիկի բնորդ, որը հետագայում ստանում է «Օսկար» անունը:
Դերասանուհի Բեթ Դեւիսը բազմիցս նշել է, որ ինքն առաջինն է արձանիկը «Օսկար» անւանել, քանի որ այն յիշեցրել է իր ամուսնուն՝ Հարմոն Օսկար Նելսոնին:
Գրադարանավարուհի Մարգարեթ Հերրիքը, ով աւելի ուշ ստանձնել էր ակադեմիայի գործադիր քարտուղարի լիազօրութիւնները, պատմում է, որ 1931 թւականին, առաջին իսկ աշխատանքային օրը, երբ նա վերցրեց արձանիկը եւ ուշադիր զննեց, այն իրեն յիշեցրեց իր քեռի Օսկարին եւ նա բացականչեց. «Այս արձանիկը նման է իմ քեռի Օսկարին»: Օսկար Պիրսը իրականում նրա քեռին չէր, ըստ էութեան՝ նա եղել է Մարգարեթի երկրորդ զարմիկը:
Այնուհետեւ յօդւածագիր Սիդնի Սկոլսկին իր թերթում գրել է. «Ակադեմիայի կոլեկտիւը յայտնի արձանիկը ջերմօրէն կոչում է «Օսկար»»: Հետագայում Սկոլսկին յաւելում է. «Ես յոգնեցի գրել անդէմ արձանիկի մասին եւ որոշեցի նրան տալ «Օսկար» անունը»:
Արձանիկի բարձրութիւնը 33,5 սմ. է, իսկ քաշը 3,5 կգ.:
2016 թւականի փետրւարի 28-ին կանցկացւի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխութիւնը:

«Արմէնպրես»

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։