Հա

Մշակոյթ

11/06/2016 - 12:40

Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած բալետը ԱՄՆ-ում «Էմմի» մրցանակին է արժանացել

Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած «Նրանք մահացան, որ մենք ապրենք» խորագրով բալետը հեղինակաւոր «Էմմի» հեռուստատեսային մրցանակի է արժանացել:
Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզ»-ը՝ «Emmy Awards 2016 Ceremony» ամենամեայ 45-րդ մրցանակաբաշխութեան ժամանակ մրցանակը շնորհւել է բալետի պրոդիւսերներ Դայանա եւ Չարլզ Պասկերեաններին:

«yerkir.am» - Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած «Նրանք մահացան, որ մենք ապրենք» խորագրով բալետը հեղինակաւոր «Էմմի» հեռուստատեսային մրցանակի է արժանացել:
Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզ»-ը՝ «Emmy Awards 2016 Ceremony» ամենամեայ 45-րդ մրցանակաբաշխութեան ժամանակ մրցանակը շնորհւել է բալետի պրոդիւսերներ Դայանա եւ Չարլզ Պասկերեաններին:
«Էմմի» մրցանակը Սան Ֆրանցիսկոյի Հեռուստատեսային արւեստների եւ գիտութիւնների ազգային ակադեմիան շնորհում է հեռուստատեսութեան ոլորտում ձեռքբերումների համար: Այս տարի ռեկորդային թւով յայտեր են ներկայացւել 67 անւանակարգերում՝ 757 անգլերէնով եւ 179 իսպաներէնով:
«Նրանք մահացան, որ մենք ապրենք» բալետը ներկայացւած էր Արւեստ-ժամանցային ծրագիր անւանակարգում:
Բալետի մենակատար Դաւիթ Կարապետեանը այնքան է տպաւորւել Սան Ֆրանցիսկոյի Մաունթ Դեւիդսոն լեռան վրայ Ցեղասպանութեան յիշատակին նւիրւած խաչը տեսնելով, որ որոշել է ցեղասպանութիւնը վերապրած նախնիների պատւին բալետ բեմադրել, որին մասնակցել են նաեւ բալետի արտիստներ Սան Ֆրանցիսկոյից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։