Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 13 Յուլիսի 2016 12:40

Երեւանում բացւել է Աբբաս Քիառոստամիի «Ճանապարհները» լուսանկարների ցուցահանդէսը

«Ոսկէ ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատօնի 3-րդ օրը բացւեց մեծանուն ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Ճանապարհները» լուսանկարների ցուցահանդէսը:
Օրւայ կարեւոր միջոցառումներից մէկին ներկայ էին ռեժիսորի ընկերներն ու արւեստի սիրահարները:

«yerkirmedia.am» - «Ոսկէ ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատօնի 3-րդ օրը բացւեց մեծանուն ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Ճանապարհները» լուսանկարների ցուցահանդէսը:
Օրւայ կարեւոր միջոցառումներից մէկին ներկայ էին ռեժիսորի ընկերներն ու արւեստի սիրահարները:
Հայաստանի եւ «Ոսկէ ծիրան»-ի լաւագոյն բարեկամ Աբբաս Քիառոստամին օրեր առաջ է մահացել: Նա 1969-ին հիմնել էր Իրանի «Երեխաների եւ երիտասարդների մտաւոր զարգացման ինստիտուտ»-ի կինեմատոգրաֆիայի բաժինը, որտեղ էլ նկարահանել էր իր կարճամետրաժ ֆիլմերը: Այդ ժամանակից ի վեր մշտապէս գործող ռեժիսոր լինելով՝ դարձել է իրանական կինոյի երեւելի դէմքերից մէկը: 160713a04a2001-ից Քիառոստամին տարւել է փոքրիկ կինոխցիկով եւ աշխատել միայն թւային տեխնոլոգիաներով:
«Արդէն 20 տարի է ճանաչում եմ նրան: Քիառոստամիի լուսանկարներն իր կինոների նման իւրայատուկ են: Բոլորը պատկերում են Իրանի բնութիւնը: Ուրախ եմ, որ այսօր մասնակցում եմ այս ցուցահանդէսին. շատ անգամներ եմ ներկայ եղել նրա ցուցահանդէսներին, սակայն ամէն անգամ նոր բան եմ գտնում դրանց մէջ եւ հաճոյք եմ ստանում այս ֆոտոները դիտելուց»,- ասաց «Ոսկէ ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատօնի «Հայկական համայնապատկերի» ժիւրի՝ Մաջիդ Բարզեգարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։