Հա

Մշակոյթ

Կիրակի, 17 Յուլիսի 2016 12:10

«Ոսկէ ծիրան» կինոփառատօնի փակման արարողութեանը յայտարարւեցին յաղթող ֆիլմերը

Երեւանեան «Ոսկէ ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատօնն աւարտ ւած է: Փակման հանդիսութեան ընթացքում, որին նախորդեց Կարմիր գորգի հանդիսաւոր արարողութիւնը, յայտնի դարձան մրցոյթների յաղթողները:
Կինոփառատօնի փակման արարողութեան ընթացքում Ժակլին Բիսէթը պարգեւատրւեց «Փարաջանովեան թալեր» մրցանակով, որը նրան յանձնեց «Ոսկէ ծիրան»-ի պատւաւոր նախագահ Լեւոն Սարգսեանը:

«armenpress.am» - Երեւանեան «Ոսկէ ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատօնն աւարտ ւած է: Փակման հանդիսութեան ընթացքում, որին նախորդեց Կարմիր գորգի հանդիսաւոր արարողութիւնը, յայտնի դարձան մրցոյթների յաղթողները:
Կինոփառատօնի փակման արարողութեան ընթացքում Ժակլին Բիսէթը պարգեւատրւեց «Փարաջանովեան թալեր» մրցանակով, որը նրան յանձնեց «Ոսկէ ծիրան»-ի պատւաւոր նախագահ Լեւոն Սարգսեանը: Այնուհետեւ, մրցութային ծրագրերի ժիւրիները յաջորդաբար յայտարարեցին արդիւնքները:
«Էկումենիկ» մրցանակը ստացաւ իրանցի ռեժիսոր Սէյէդ Հադի Մոհաղեղը՝ իր «Անմահը» ֆիլմով: Յաղթողին յայտարարեցին ժիւրիի անդամներ Ակոշ Լազար Կովաչը, Անիտա Ուզուլնիեցէն եւ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումեանը:
Հայաստանի կինոմատոգրաֆիստների միութիւնը «Մշակոյթի ասպետ» մեդալ շնորհեց Կիրիլ Ռազլոգովին: Ընդհանուր եւ միաձայն որոշմամբ «FIPRESCI» մրցոյթում ժիւրիի մրցանակը յանձնւեց խրւաթ կինոռեժիսոր Բրանկօ Շմիդտին՝ «Բալերի անուններ» ֆիլմի համար:
«Հայկական համայնապատկեր» ազգային մրցոյթում յաղոթների անունները յայտարարեցին ժիւրիի անդամներ Եսփեր Անդերսէնը, Բորիս Նելեպօն, Մաջիդ Բարզեգարը, Գենա Տեօդոսեւսկան, Մարինէ Ալէսը եւ Շաղիկ Ալիս Մատթէոսեանը:
«Ժիւրիի յատուկ յիշատակում» եւ Հրանտ Մատթէոսեանի ամենամեայ մրցանակները յանձնւեցին Դաւիթ Սաֆարեանին՝ «28:94 տեղական ժամանակ» կինոնկարի համար:
«Լաւագոյն հայկական կարճամետրաժ ֆիլմ» անւանակարգում յաղթող ճանաչւեց ֆրանսահայ ռեժիսոր Վիգէն Արմենեանը, ով նկարահանել էր «Ընձառիւծի լռութիւնը» կինոնկարը:
«Լաւագոյն հայկական վաւերագրական ֆիլմ» մրցանակը ստացաւ Առնօ Խայաջանեանը իր «Քարքարոտ ճամբայ» ֆիլմի համար:
«Լաւագոյն հայկական լիամետրաժ ֆիլմ» անւանակարգում յաղթեց Աննա Արեւշատեանի «Բարի լոյս» ֆիլմը:
«Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցոյթում առաջադրւած ֆիլմերից յաղթողներին ներկայացրին ժիւրիի անդամները՝ Տիգրան Մանսուրեանը, Ֆրէդ Քելեմէնը, Հոմայուն Էրշադին, Պիէռ Լէոնը եւ Ստեֆան Կիտանովը:
Բրանկօ Շմիդտն իր «Բալերի անուններ» ֆիլմով այս տարի արժանացաւ նաեւ իր երկրորդ մրցանակին՝ այս մրցոյթում ստանալով «Ոսկէ ծիրան» մրցանակը:
«Արծաթէ ծիրան» մրցանակը յանձնւեց «Անմահը» կինոնկարի ռեժիսոր Սէյէդ Հադի Մոհամմադին:
Իգլիկա Տրիֆոնովան արժանացաւ «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցոյթի «Ժիւրիի յատուկ յիշատակում» մրցանակին իր «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» ֆիլմի համար:
Ժիւրիի անդամներ Ժելիմիր Ժիլնիկը, Արմէն Խաչատրեանը եւ Պաւէլ Պեչեօնկինը յանձնեցին մրցանակները «Միջազգային վաւերագրական ֆիլմեր» մրցոյթի չորս անւանակարգերում:
«Ձախ ափի յանդիման» ֆիլմի կինռեժիսոր Եւգենիյ Գրիգերեւն արժանացաւ «Ոսկէ ծիրան» մրցանակին:
«Արծաթէ ծիրան» մրցանակը բաժին հասաւ Եժի Սլադկովսկուն, ով նկարահանել է «Դոն ժուանը» ֆիլմը:
Իսկ այս մրցոյթի «Ժիւրիի յատուկ յիշատակում» մրցանակով պարգեւատրւեց Մարկուս Պրադուն՝ «Մանուկը» կինոնկարով:
«Ոսկէ ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատօնի հիմնադիր-տնօրէն Յարութիւն Խաչատրեանն այս տարի յանձնեց նաեւ նոր՝ «Փառատօնի նախագահութեան» մրցանակը, որը ստացաւ Աննա Մելիքեանը: Այս տարի Մելիքեանը կինոփառատօնին ներկայացել է «Սիրոյ մասին» ֆիլմով:

Յարակից Հրապարակումներ

  • Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրէնն այցելե է Փարաջանովի թանգարան
    Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրէնն այցելե է Փարաջանովի թանգարան

    Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրէն Ալիռեզա Թաբեշն իր հայաստանեան ուղեւորութեան շրջանակում այցելել է Սերգէյ Փարաջանովի թանգարան, ուր հանդիպում է ունեցել թանգարանի տնօրէն Զաւէն Սարգսեանի եւ անւանի ռեժիսոր, «Ոսկէ Ծիրան» միջազգային կինոփառատօնի նախագահ Յարութիւն Խաչատրեանի հետ:

  • «Ոսկէ ծիրան» փառատօնին ցուցադրւելու են Կաննի փառատօնի լաւագոյն 8 ֆիլմերը
    «Ոսկէ ծիրան» փառատօնին ցուցադրւելու են Կաննի փառատօնի լաւագոյն 8 ֆիլմերը

    «Կինոփառատօնը մեր իրականութեան մէջ ոչ միայն կինոյի տօն է, այլ նաեւ մշակոյթի, արւեստի եւ տրամադրութեան տօն։ «Ոսկէ ծիրան»-ը ամէն տարի կարողանում է բերել ուրախութիւն, ջերմութիւն, պայծառ գոյներ մեր քաղաքին, հանրապետութեանը։ «Ոսկէ ծիրան»-ը կինոյի զարգացման մեր պատկերացրած հայեցակարգում կարեւորագոյն եւ լրջագոյն դերակատարութիւն է ունենալու»,- նշեց Արմէն Ամիրեանը։ 

  • Հայաստանն «Օսկար»-ի «Լաւագոյն օտարալեզու կինոնկար» անւանակարգի համար յայտաւորել է «Երկրաշարժ» ֆիլմը
    Հայաստանն «Օսկար»-ի «Լաւագոյն օտարալեզու կինոնկար» անւանակարգի համար յայտաւորել է «Երկրաշարժ» ֆիլմը

    Հայաստանի կինոմատոգրաֆիստների միութիւնում տեղի ունեցաւ Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը նւիրւած էր Հայաստանի կողմից Ամերիկեան կինոակադեմիայի ամենամեայ «Օսկար» մրցանակաբաշխութեանը «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ» անւանակարգում հայկական ֆիլմի առաջադրմանը:

  • Քիառոստամին ինձ ամենամեծ վստահութիւնը տւեց
    Քիառոստամին ինձ ամենամեծ վստահութիւնը տւեց

    «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակներում Հայաստանում էր համաշխարհային ճանաչում ունեցող իրանցի ամենայայտնի դերասաններից Հոմայուն Էրշադին, որն ընդգրկւած էր նաեւ փառատօնի խաղարկային ֆիլմերի մրցոյթի ժիւրիի կազմում: Էրշադին մասնագիտութեամբ ճարտարապետ է, Իտալիայում ուսանել է ճարտարապետութիւն եւ երկար տարիներ ճարտարապետ աշխատել:

  • Ժակլին Բիսէթ.- «Ինձ հաճելի է աշխատել «շռայլ հոգով» մարդկանց հետ»
    Ժակլին Բիսէթ.- «Ինձ հաճելի է աշխատել «շռայլ հոգով» մարդկանց հետ»

    «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի շրջանակներում Հայաստանում էր համաշխարհային կինոյի աստղ, աշխարհահռչակ դերասանուհի Ժակլին Բիսէթը: Յուլիսի 14-ին Բիսէթը հանդիպեց լրագրողների հետ: Ներկայացնում ենք լրագրողների հետ նրա զրոյցն՝ ամփոփ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։