Հա

Մշակոյթ

Կիրակի, 24 Յուլիսի 2016 12:20

Մեկնարկեց «Իմ Հայաստան» Համահայկական 3-րդ փառատօնը

Յուլիսի 22-ին Երեւանի Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարւեստի օրերի մեկնարկով տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին նւիրւած «Իմ Հայաստան» փառատօնի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որն անցկացւում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփիւռքի նախարարութեան մամուլի ծառայութիւնը:

«ԱԼԻՔ» - Յուլիսի 22-ին Երեւանի Ալ. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարւեստի օրերի մեկնարկով տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին նւիրւած «Իմ Հայաստան» փառատօնի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որն անցկացւում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփիւռքի նախարարութեան մամուլի ծառայութիւնը:
Բացման հանդիսաւոր արարողութեանը ելոյթ ունեցան փառատօնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը՝ այդ թւում, նաեւ, Թեհրանի «Զարթօնք» եւ Նոր Ջուղայի «Կռունկ» պարախմբերը:
Փառատօնի բացման աւարտին մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը. «Աշխարհի տարբեր անկիւններում պարտադրանքով հանգրւանած հայն իր ինքնութեան պահպանման համար Հայաստանի հողի ընդերքից սնունդ եւ ուժ առնելու անհրաժեշտութիւն ունի: Հող հայրենին իմաստաւորւում է նաեւ մշակոյթով, լեզւով ու հաւատքով, որոնք ամրութիւն եւ ոգի են հաղորդում իւրաքանչիւրիս:
Մշակոյթը մեր դէմքն է, հայի անձնագիրն աշխարհում, եւ չափազանց մեծ է խորհուրդն այն բանի, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը հիւրընկալում է 25 երկրից ժամանած մեր հայրենակիցներին, քանզի մենք այն նւիրել ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների անկախութեան 25-ամեայ յոբելեաններին»,- իր խօսքում նշեց ՀՀ Սփիւռքի նախարարը:
Նշենք, որ փառատօնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք կապերի ամրապնդմանը եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը, Սփիւռքում հայ մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի եւ Սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, նոր նախագծերի մշակմանը:
Փառատօնին մասնակցութեան 110 յայտ են ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակից, այդ թւում 48 պարախումբ, 11 երգչախումբ եւ գործիքային համոյթ, 54 անհատ կատարող: Պարախմբերից, երգչախմբերից եւ անհատ կատարողներից 72-ը փառատօնին մասնակցում են առաջին անգամ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։