Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 26 Յուլիսի 2016 10:10

Սամուէլ Կարապետեան.- «Այն, ինչ կատարւում է Վրաստանում հիմա, 1988 թ. Ադրբեջանում էր կատարւում»

«Նախորդ տարւայ հոկտեմբերի 18-ին, երբ մենք 10-հոգանոց խմբով փորձում էինք մտնել Վրաստանի տարածք, իմ մուտքն ագելեցին, միւս 9 հոգին արդէն մտել էին: Մաքսատանը ինձ հարցրին՝ դուք խմբո՞վ էիք, չուզեցի ստել եւ պատասխանեցի՝ այո: Մեր խմբի հետ զանգերով կապի մէջ էի, ու ամէն օր զանգումասում էին, որ իրենց անընդհատ հետեւում են»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամուէլ Կարապետեանը:

«168.am» - «Նախորդ տարւայ հոկտեմբերի 18-ին, երբ մենք 10-հոգանոց խմբով փորձում էինք մտնել Վրաստանի տարածք, իմ մուտքն ագելեցին, միւս 9 հոգին արդէն մտել էին: Մաքսատանը ինձ հարցրին՝ դուք խմբո՞վ էիք, չուզեցի ստել եւ պատասխանեցի՝ այո: Մեր խմբի հետ զանգերով կապի մէջ էի, ու ամէն օր զանգումասում էին, որ իրենց անընդհատ հետեւում են»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամուէլ Կարապետեանը՝ նկատելով, որ խմբում եղած գործի հետ կապ չունեցող մարդկանց մուտքն էլ Վրաստան հետագայում արգելւեց:
«Նոյնիսկ իր սեփական մեքենայով մեզ ուղեկցող վարորդն է դարձել անցանկալի: Սրանից մէկ ամիս առաջ Վրաստանով Ռուսաստան պէտք է ընտանիքով գնար, բայց թոյլ չեն տւել անցնել: Մեզ համար պարզ դարձաւ, որ, եթէ նոյնիսկ վարորդին են «սեւ ցուցակում» ներառել, ուրեմն՝ համոզւած եմ, որ բոլոր 9 հոգին էլ այդ ցանկի մէջ են»:
Յուշարձանագէտի ասութեամբ՝ կայ միջազգային իրաւունք, որ որեւէ երկրի տարածքում մէկ այլ երկրի քաղաքացի եթէ ուզում է ուսումնասիրութիւն կատարել, պէտք է այդ երկրի պետական կառոյցների թոյլտւութիւնն ունենայ. «Սա մի օրէնք է, որը բոլոր երկրներում էլ կայ, ու վրացիները կարող են ասել, որ իմ ու միւս մասնագէտների պարագայում կարող են ասել՝ դուք ուսումնասիրութիւն էք անում, իսկ դրա համար մեր երկրի թոյլտւութիւնը չունէք: Բայց երբ վարորդն ու կամաւորներն են դառնում Վրաստանի համար անցանկալի անձ, տարօրինակ է»:
Վրաստանի համար անցանկալի անձ դառնալու փաստը Սամուէլ Կարապետեանը կապում է իր հրատարակած աշխատութիւնների հետ. «Դեռ 1998 թ. հրատարակել էի «Վրաց պետական քաղաքականութիւնը եւ հայ մշակոյթի յուշարձանները» աշխատութիւնը, որտեղ ներկայացւել էին 1991 թ. այս կողմ եղած հիմնական աւերումները: 2003 թ. հրատարակել էի մի գիրք «Թիֆլիսի քաղաքագլուխները» վերնագրով, որտեղ քաղաքի, քաղաքագլուխների 800 տարւայ պատմութիւնն էր տրւած: Այդտեղ մօտ 48 մարդու կենսագրութիւն էի հաւաքել, որոնցից 45-ը հայեր էին: 41 քաղաքագլուխ, որ թաղւել էին Թիֆլիսում, գերեզմանները չկան, իսկ ովքեր Թիֆլիսում չեն թաղւել, կան: Ես վրաց ազգի հետ որեւէ խնդիր չունեմ, երբ «վրացի» եմ ասում, նկատի ունեմ իրենց իշխանութիւններին»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ից իրենց տեղեկացրել են, որ տասը հոգանոց խմբի անդամները մեկընդմիշտ չեն մտնելու Վրաստան. «ԱԳՆ-ից մեզ ասացին, որ նոյնիսկ երկրի նախագահի մակարդակով որեւէ բան անել հնարաւոր չէ, որովհետեւ Վրաստան պետութիւնն իր երկրի շահերի նկատմամբ մեր կողմից վտանգ է տեսնում: Այն, ինչ կատարւում է Վրաստանում հիմա, 1988 թ. Ադրբեջանում էր կատարւում»:
Եզրափակելով՝ յուշարձանագէտն ասաց, որ անկախ նրանից՝ մուտք ունե՞ն Վրաստան, թէ՞ ոչ, իրենց հետազօտութիւնները շարունակում են, քանի որ Վրաստանից իրենց օգնողներ կան:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։