Հա

Մշակոյթ

Երկուշաբթի, 01 Օգոստոսի 2016 09:50

Ջիմ Թորոսեանին նւիրւած ցուցահանդէսը ներկայացնում է նրա ստեղծագործական ուղին

Հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի նախկին գլխաւոր ճարտարապետ Ջիմ Թորոսեանի 90-ամեակի կապակցութեամբ բացւել է «Հիմա կը գամ. Ջիմ Թորոսեան եւ արւեստանոց» խորագրով ցուցահանդէսը: Ալ. Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտը հնարաւորութիւն է տալիս հասարակութեանը այս ցուցահանդէսի շրջանակում ծանօթանալ ճարտարապետի ստեղծագործական գործընթացին:

«armenpress.am» - Հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի նախկին գլխաւոր ճարտարապետ Ջիմ Թորոսեանի 90-ամեակի կապակցութեամբ բացւել է «Հիմա կը գամ. Ջիմ Թորոսեան եւ արւեստանոց» խորագրով ցուցահանդէսը: Ալ. Թամանեանի անւան ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտը հնարաւորութիւն է տալիս հասարակութեանը այս ցուցահանդէսի շրջանակում ծանօթանալ ճարտարապետի ստեղծագործական գործընթացին:
«Սկզբում մենք ցանկանում էինք ցուցահանդէսի համար ընտրել «Ծանօթ եւ անծանօթ Ջիմ Թորոսեանը եւ արւեստանոցը» խորագիրը, սակայն արխիւներում պատահաբար յայտնաբերեցինք «Հիմա կը գամ. Ջ. Թ.» գրութեամբ մի թուղթ, որն, ամենայն հաւանականութեամբ, ճարտարապետը թողել էր ինչ-որ մէկի համար»,- «Արմէնպրես»-ի տեղեկացմամբ՝ պատմեց Ճարտարապետութեան ազգային թանգարան-ինստիտուտի տնօրէն Անուշ Տէր-Մինասեանը: Տէր-Մինասեանը նաեւ նշեց, որ Թորոսեանի անկեղծ վերաբերմունքը բարձրագոյն արւեստին, յատկապէս՝ ճարտարապետութեանը, շատ վարակիչ էր:
Ջիմ Թորոսեանի դուստրը՝ Անահիտ Փափազեանն այն կարծիքին է, որ երիտասարդ սերունդը Թորոսեանի աշխատանքներից սովորելու շատ բան ունի, եւ որ հօր նւիրւածութիւնը քաղաքին գուցէ փոխանցւի այս ցուցահանդէսի միջոցով:
«Հայրս յաճախ ասում էր, որ ամէն արւեստագէտ իր ստեղծագործութիւններում ներկայացնում է սեփական կերպարը: Նրա ստեղծագործութիւններում երեւում է իր կեցւածքն ու էութիւնը»,- ասաց Փափազեանը: Նրա համոզմամբ՝ հօր նախագծած բոլոր աշխատանքները հիանալի են, դժւար է առանձնացնել միայն մէկը: Այնուամենայնիւ, նա նշեց, որ ըստ նրա՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի խորանը եւ մուտքն ամենահանճարեղ աշխատանքներն են: «Ստացւել է միաժամանակ մոնումենտալ, դասական, մոդեռն եւ հայկական գործ»,- մանրամասնեց նա: Ջիմ Թորոսեանի դուստրը նաեւ նշում է, որ անկախ հօր՝ աշխատանքին նւիրւածութիւնից՝ երբեւէ չի զգացել հօր ներկայութեան պակասը տանը:
Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ օգոստոսի 20-ը, մուտքն ազատ է:
Հայ ճարտարապետ, ակադեմիկոս, Երեւանի գլխաւոր ճարտարապետ (1971-1981), Ճարտարապետութեան միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ-ի Գեղարւեստի ակադեմիայի իսկական անդամ եւ մի շարք պարգեւների ու շքանշանների արժանացած Ջիմ Թորոսեանը ծնւել է 1926 ապրիլի 18-ին՝ Երեւանում: Նա նախագծել է Մետրոպոլիտենի «Հանրապետութեան հրապարակ» կայարանը՝ վերգետնեայ եւ ստորգետնեայ կառոյցների համալիրով, Կասկադ համալիրը, Երեւանի քաղաքապետարանը՝ մայրաքաղաքի պատմութեան թանգարանով, Երեւանի քաղաքապետարանի նախկին շէնքը Գր. Լուսաւորիչ փողոցում (այժմ բանկ), Վիկտոր Համբարձումեանին նւիրւած մեմորիալը Երեւանում եւ այլն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։