Հա

Մշակոյթ

Հինգշաբթի, 18 Օգոստոսի 2016 11:30

Հայոց Ցեղասպանութեան մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենայ Տորոնտոյի կինոփառատօնին

Հայոց Ցեղասպանութեան թեմային առնչւող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենայ սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատօնի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Asbarez»-ը:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատէր Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերութիւնը:

«armenpress.am» - Հայոց Ցեղասպանութեան թեմային առնչւող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենայ սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատօնի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Asbarez»-ը:
Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատէր Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերութիւնը:
Փառատօնի կազմակերպիչները յայտնել են, որ «Խոստումը» կը ցուցադրւի սեպտեմբերի 11-ին՝ որպէս փառատօնի հանգստեան օրերի ամենասպասւած ֆիլմերից մէկը: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հիւրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխաւոր դերում ներկայացւած են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բէյլը եւ Շարլոտ Լէ Բոնը:
Համացանցում յայտնւել են ֆիլմի առաջին կադրերը:
Մայքըլը համեստ հայ դեղագործ է, ով թողել է իր գիւղն ու գնացել Կոստանդնուպոլիս ուսումնասիրելու բժշկութիւն: Քրիսը ամերիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպէսզի մասնակիօրէն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, եւ յարաբերութիւնների մէջ է տաղանդաւոր Աննայի հետ՝ Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքըլը հանդիպում է Աննային, նրանց ընդհանուր ժառանգական յիշողութիւնը կայծ է առաջացնում ու Աննան դառնում է մրցակցութեան պատճառ երկու տղամարդկանց միջեւ: Երբ թուրքերը Առաջին Աշխարհամարտի ժամանակ միանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանեան կայսրութեան սահմաններում ապրող փոքրամասնութիւններին, չնայած առկայ կոնֆլիկտին՝ իւրաքանչիւրը պէտք է ելք փնտրի փրկւելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։