Հա

Մշակոյթ

24/08/2016

«Սօսէ» միջազգային կինոփառատօնի այս տարւայ թեման կինն է

Արդէն 3-րդ անգամ անցկացւող «Սօսէ» միջազգային կինոփառատօնն այս տարի կինոսէրներին կը հիւրընկալւի սեպտեմբերի 23-ից 30-ը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին փառատօնի լրատւական ծառայութիւնից, «Զիս» մշակոյթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատօնը Հայաստան կը բերի խաղարկային, փաստագրական, վաւերագրական, լիամետրաժ եւ կարճամետրաժ լաւագոյն ֆիլմերը, որոնց թեման կինն է:

«armenpress.am» - Արդէն 3-րդ անգամ անցկացւող «Սօսէ» միջազգային կինոփառատօնն այս տարի կինոսէրներին կը հիւրընկալւի սեպտեմբերի 23-ից 30-ը:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին փառատօնի լրատւական ծառայութիւնից, «Զիս» մշակոյթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատօնը Հայաստան կը բերի խաղարկային, փաստագրական, վաւերագրական, լիամետրաժ եւ կարճամետրաժ լաւագոյն ֆիլմերը, որոնց թեման կինն է: Մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերով հեղինակները խօսելու են կնոջ արժանիքների, խնդիրների, իրաւունքների, նւաճումների, կարողութիւնների եւ առհասարակ ընտանիքում եւ հասարակութեան մէջ նրա դերակատարման մասին:
«Սօսէ 2016»-ը, բացի հիմնական մրցութային ծրագրից, իրականացնում է եւս երկուսը՝ «Յատուկ» եւ «Ուսանողական», որոնց նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրութեան զարգացումն է:
«Յատուկ» մրցութային ծրագիրն ամէն տարի բարձրացնում է տւեալ պահին արդիական որեւէ թեմա: Այս ծրագրում կարեւորւում է իւրաքանչիւր ստեղծագործողի անհատական մօտեցումը եւ արւեստի միջոցով այդ թեմայի մասին խօսելու ունակութիւնը: Այս տարի «Յատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախութիւն»՝ նւիրւած ՀՀ Անկախութեան 25-ամեակին, եւ «H2O»՝ նւիրւած ջրին:
«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացւում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպէս խրախուսական մրցանակ՝ փառատօնը կը վճարի տւեալ մրցութային ծրագրում յաղթող ֆիլմի ուսանող-ռեժիսորի մէկ տարւայ ուսման վարձը:
«Սօսէ» կինոփառատօնի այս տարւայ նորութիւններից մէկն էլ «Կիսւի՜ր մտայղացմամբ» ծրագիրն է: Կը ստեղծւի մի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրութեան ոլորտի ներկայացուցիչներն ու համատեղ աշխատել: Ծրագիրն էքսպերիմենտալ բնոյթ է կրում եւ իրականացւելու է ամբողջ տարւայ ընթացքում:
Կինոփառատօնի օրերին, ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կազմակերպւելու են վարպետութեան դասեր, «ֆիլմ-ակումբ» ձեւաչափով քննարկումներ՝ ժիւրիի անդամների եւ հիւրերի մասնակցութեամբ: Քննարկումները բաց են նաեւ ֆիլմարտադրութեան ոլորտի մասնագէտների եւ պարզապէս կինոսէրների համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։