Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016 12:50

Թուրքիայում 10 հազար պատմամշակութային շինութիւններից 4 հազար 600-ը հայկական են

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից յետոյ նրա ընտանիքի հիմնած եւ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամը նախաձեռնել էր «Անատոլիայի մշակութային ժառանգութիւնը» անւանումով յատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացայայտել եւ հաշւարկել են ամբողջ Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնութիւնների թողած պատմամշակութային շինութիւնների քանակն ու ներկայ վիճակը, գրում է «Ակօս» թերթը:

«tert.am» - Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի մահից յետոյ նրա ընտանիքի հիմնած եւ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամը նախաձեռնել էր «Անատոլիայի մշակութային ժառանգութիւնը» անւանումով յատուկ նախագիծ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները բացայայտել եւ հաշւարկել են ամբողջ Թուրքիայի տարածքում ազգային փոքրամասնութիւնների թողած պատմամշակութային շինութիւնների քանակն ու ներկայ վիճակը, գրում է «Ակօս» թերթը:
Այսպէս, հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն՝ Թուրքիայում առկայ 10 հազար պատմամշակութային կոթողներից 4 հազար 600-ը հայկական են, 4 հազար 100-ը՝ յունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրէական:
Նախագծի համակարգող Մերւէ Քուրտը եւ հետազօտողներ Թունա Բաշըբեքը, Զէյնեփ Օղուզը, Ալեքսանդրոս Կամբուրիսը եւ Վահագն Քեշիշեանը նախագծի շրջանակում երկու տարի շարունակ ուսումնասիրել են Օսմանեան պետական արխիւները, ինչպէս նաեւ մեկնել Յունաստան եւ Շւէյցարիա՝ արտասահմանեան արխիւներին ծանօթանալու համար:
Մերւէ Քուրտի ասութեամբ՝ գրեթէ բոլոր այս պատմական կոթողների անուններն այլեւս թուրքացւած են: Ըստ նրա՝ այս պատմական յուշարձանների զգալի մասը մատնւած է անուշադրութեան եւ պահպանութեան տակ առնւելու լուրջ կարիք ունի:
Ըստ հետազօտութեան՝ ամենաշատ հայկական պատմական շինութիւններն առկայ են Մուշում՝ 401 պատմական կառոյց, Մուշին յաջորդում է Բիթլիսը՝ 325 շինութեամբ, այնուհետեւ Խարբերդը՝ 323 հին հայկական շինութիւններով: Դրանց են յաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան,Դերսիմը: Տասնեակը եզրափակում է Վանը՝ 185 կառոյցով:
Հիմնադրամը նախագծի շրջանակներում հրապարակել է յատուկ քարտէզ, որտեղ ցուցադրւած են հայկական, ասորական, յունական եւ հրէական պատմական կոթողների վայրերը, այդ քարտէզում առկայ են եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, անգամ՝ հին հայկական դպրոցների ու որբանոցների շէնքեր:
Հիմնադրամի պատասխանատուները յայտարարել են, որ իրենց ստեղծած նոր արխիւը բաց է բոլորի համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։