Հա

Մշակոյթ

Կիրակի, 28 Օգոստոսի 2016 10:30

Գերմանիայում տրւել է հայկական մշակոյթի օրերի մեկնարկը

Բեռլինի Եւրոպական մշակոյթների թանգարանում օգոստոսի 19-ին մեկնարկել են Գերմանիայում հայկական մշակութային օրերը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, պաշտօնական բացման արարողութեանը ներկայ էին ԳԴՀ ԱԳՆ պաշտօնեաներ, Բեռլինի քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բազմաթիւ հիւրեր:

«armenpress.am» - Բեռլինի Եւրոպական մշակոյթների թանգարանում օգոստոսի 19-ին մեկնարկել են Գերմանիայում հայկական մշակութային օրերը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, պաշտօնական բացման արարողութեանը ներկայ էին ԳԴՀ ԱԳՆ պաշտօնեաներ, Բեռլինի քաղաքային իշխանութիւնների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառոյցների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ բազմաթիւ հիւրեր:
Բացման խօսքով հանդէս եկան Բեռլինի պետական թանգարանների գլխաւոր տնօրէն Միխայէլ Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատեանը եւ Եւրոպական մշակոյթների թանգարանի տնօրէն պրոֆեսոր Էլիզաբեթ Թիթմայերը:
Միջոցառման ընթացքում «Միքայէլ Ոսկանեան եւ ընկերներ» էթնօջազային յայտնի համոյթը հանդէս եկաւ ժամանակակից ջազի, ֆոլկի, ռաքի կատարումներով:
ՀՀ Մշակոյթի նախարարութեան, Գերմանիայում ՀՀ դեսպանութեան եւ Բեռլինի եւրոպական մշակոյթների թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպւած Գերմանիայում հայկական մշակութային օրերը կը շարունակւեն մինչեւ նոյեմբերի 6-ը:
Միջոցառման շրջանակներում Բեռլինի եւրոպական մշակոյթների թանգարանում կը ցուցադրւի Էրոլ Գուրիանի՝ «Երազանքի օրեր» խորագիրը կրող «terra arMenia» լուսանկարների շարքը: Հեղինակը լուսանկարել է տարբեր երկրներում բնակւող սփիւռքահայերին՝ ներկայացնելով նրանց ընտանեկան պատմութիւնները ու Հայաստանում սիրած վայրերը:
Սեպտեմբերի 22-ին Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային երաժշտութեան դահլիճում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդէս կը գայ համերգով, որը նւիրւած է Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25-ամեակին եւ անցկացւելու է Հայաստանի Հանրապետութեան արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտգործնախարար դոկտ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի բարձր հովանու ներքոյ:
Մշակութային օրերի շրջանակներում կը ցուցադրւի 20-րդ դարի հռչակաւոր կինոռեժիսոր Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» գեղարւեստական կինոնկարը: Հայ եւ գերմանացի գիտնականների մասնակցութեամբ կանցկացւեն մի շարք համաժողովներ եւ քննարկումներ տարբեր թեմաներով՝ «Հայ եկեղեցի. պատմութիւն եւ ներկայ», «Հայ գրատպութեան պատմութիւնը», «Հայաստան. Եւրոպայի դարպասն Արեւելքում», «Հայրենիք-ինքնութիւն-յոյզեր», «Հայերը Բեռլինում» եւ այլն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։