Հա

Մշակոյթ

16/10/2016 - 10:20

Ցեղասպանութեան տարիներին հայ երեխաների փրկած բուժքրոջ մասին ԱՄՆ-ում ֆիլմ են նկարել

ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Մայետա քաղաքի միջնակարգ դպրոցի ուսանողները փաստագրական ֆիլմ են պատրաստել ամերիկացի բուժքոյր Էմմա Դարլինգ Քուշմանի վերաբերեալ, ով փրկել է Ցեղասպանութեան ժամանակ որբացած հազարաւոր հայերի: Այս մասին տեղեկացնում է «cjonline.com»-ը:

«yerkirmedia.am» - ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Մայետա քաղաքի միջնակարգ դպրոցի ուսանողները փաստագրական ֆիլմ են պատրաստել ամերիկացի բուժքոյր Էմմա Դարլինգ Քուշմանի վերաբերեալ, ով փրկել է Ցեղասպանութեան ժամանակ որբացած հազարաւոր հայերի: Այս մասին տեղեկացնում է «cjonline.com»-ը:
Երբ Առաջին Համաշխարհային պատերազմի մէջ մտնելուց յետոյ Օսմանեան իշխանութիւնները սկսեցին կայսրութեան տարածքից հեռացնել արեւմտեան երկրների քաղաքացիներին, Քուշմանը մնաց Քոնիայում՝ այն հիւանդանոցում, որտեղ աշխատում էր արդէն մէկ տասնամեակ: Երբ Ցեղասպանութիւնը սկսւեց, նա հիւանդանոցը դարձրեց մանկատուն՝ վտանգի տակ յայտնւած երեխաների համար եւ փորձեց հաւաքել ցրւած ընտանիքների անդամներին:
Լիւկ Բոյդէնը, ով ֆիլմը ստեղծողներից է, նշել է, որ Քուշմանը խիստ վտանգաւոր գործունէութիւն էր իրականացնում մի ժամանակաշրջանում, երբ Օսմանեան իշխանութիւններն ակտիւօրէն որոնում էին հայերին:
«Էմմա Դարլինգ Քուշմանն անկասկած ամենաքաջ, բարի եւ յամառ մարդն է, ում մենք երբեւէ ուսումնասիրել ենք: Նա միայնակ կանգնեց ամբողջ կայսրութեան դէմ»,- նշել է Բոյդէնը:
Բոյդէնի, Քոլին Քաւինէսի եւ Քոլին Էւերտսի համատեղ պատրաստած ֆիլմն արժանացել է «2016 Discovery awards»-ի առաջին մրցանակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։