Հա

Մշակոյթ

31/10/2016

«1915 թւականի կանայք» ֆիլմն առաջադրւել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի

Մրցանակակիր ռեժիսոր Բարէդ Մարոնեանի «1915 թւականի կանայք» վաւերագրական ֆիլմը Հեռուստատեսային արւեստների եւ գիտութեան ազգային ակադեմիայի (NATAS) կողմից առաջադրւել է 40-րդ ամենամեայ տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Էմմի»-ի քառակի մրցանակակիր Մարոնեանի համար սա առաջին առաջադրումն է որպէս ռեժիսոր: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարէզ» պարբերականը:

«armenpress.am» - Մրցանակակիր ռեժիսոր Բարէդ Մարոնեանի «1915 թւականի կանայք» վաւերագրական ֆիլմը Հեռուստատեսային արւեստների եւ գիտութեան ազգային ակադեմիայի (NATAS) կողմից առաջադրւել է 40-րդ ամենամեայ տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: «Էմմի»-ի քառակի մրցանակակիր Մարոնեանի համար սա առաջին առաջադրումն է որպէս ռեժիսոր: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարէզ» պարբերականը:
«Ես մեծ պատիւ ունեմ լինելու 2016 NATAS-ի թեկնածուների շարքում՝ առաջին անգամ որպէս ռեժիսոր: Իմ երախտիքի խօսքն եմ ասում ողջ «Արմենոիդ» թիմին, առանց որի շարունակական ջանքերի «1915 թւականի կանայք» ֆիլմի ստեղծումն անհնարին կը լինէր»,- նշել է նա:
«1915 թւականի կանայք» կինոնկարն առաջին վաւերագրական ֆիլմն է, որը բացայայտում է այն հայ կանանց դերը, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը: Վաւերագրական ֆիլմն ընդգծում է այն կարեւոր դերը, որ հայ կանայք ունեցել են իրենց համայնքներում, ինչպէս նաեւ պատմում է այն հերոս հումանիստ կանանց մասին, ովքեր նրանց օգնութեան են հասել աշխարհի տարբեր մասերից:
«Էմմի»-ի քառակի մրցանակակիր ռեժիսորի «1915 թւականի կանայք» ֆիլմը յաջորդում է նրա մեծ համբաւ ձեռք բերած «Ցեղասպանութեան որբերը» ֆիլմին, որն ընտրւել էր Հոնկոնգի միջազգային կինոփառատօնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։