Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2016 09:20

Թուրքիայում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնւել

Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնւել: Թուրքական «Haberturk» լրատւակայքի տեղեկացմամբ՝ Մալքարայում գտնւող Հիւրրիէթ պողոտայի բարեկարգման աշխատանքների ժամանակ 8 գերեզմանաքար է յայտնաբերւել: Գրեթէ 1.5 մետր մեծութեամբ այս տապանաքարերի վրայ հայերէն գրութիւններ կան:

«Ermenihaber.am» - Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնւել: Թուրքական «Haberturk» լրատւակայքի տեղեկացմամբ՝ Մալքարայում գտնւող Հիւրրիէթ պողոտայի բարեկարգման աշխատանքների ժամանակ 8 գերեզմանաքար է յայտնաբերւել: Գրեթէ 1.5 մետր մեծութեամբ այս տապանաքարերի վրայ հայերէն գրութիւններ կան:
Գտածոները բեռնատարով փոխադրւել են յատուկ պահեստ: Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեդ Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարաւոր է՝ տարածքում նաեւ այլ գերեզմանաքարեր լինեն: Պեղումների ընթացքում գտնւած բոլոր յուշարձանները առայժմ կը պահւեն տեղի Մշակոյթի պալատում: Աւելի ուշ, ըստ Բալջըի, գտնւած բոլոր տապանաքարերը կը յանձնւեն Յուշարձանների բարձրագոյն խորհրդին կամ թանգարանների վարչութեանը:
Հիւրրիէթ պողոտայում աշխատող Նեջդէթ Թեքգեօզը նշել է, որ այդ վայրերում նախկինում հայեր եւ յոյներ են ապրել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։