Հա

Մշակոյթ

Երեքշաբթի, 01 Նոյեմբերի 2016 09:30

Ուրֆայում յայտնաբերւել է Եդեսիայի Աբգար թագաւորի դամբարանը

Ներկայ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում (պատմական Ուրֆա) յայտնաբերւել է Եդեսիայի Աբգար Ե թագաւորի ընտանեկան դամբարանը,- գրում է թուրքական «Հիւրրիէթ» թերթը:
Թուրքական թերթն, անշուշտ, խուսափել է խօսել Աբգար թագաւորի ազգութեան մասին եւ ներկայացրել է նրան որպէս «Ուրֆայի թագաւորութեան թագաւոր»:

«tert.am» - Ներկայ Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում (պատմական Ուրֆա) յայտնաբերւել է Եդեսիայի Աբգար Ե թագաւորի ընտանեկան դամբարանը,- գրում է թուրքական «Հիւրրիէթ» թերթը:
Թուրքական թերթն, անշուշտ, խուսափել է խօսել Աբգար թագաւորի ազգութեան մասին եւ ներկայացրել է նրան որպէս «Ուրֆայի թագաւորութեան թագաւոր»:
Նշւում է, որ Ուրֆայում հնագէտ մասնագէտները լայնածաւալ պեղումներ են կատարել մօտ 45 հազար քմ. տարածքի վրայ, ինչի արդիւնքում յայտնաբերւել է շուրջ 80 հնագոյն դամբարան:
Ըստ «Հիւրրիէթ»-ի՝ «Շատ հնարաւոր է, որ դամբարանների այս խումբը լինի աշխարհում խոշորագոյնը»:
Ըստ հնագէտների՝ Աբգար թագաւորի դամբարանը գտնւում է բլուրի ամենաբարձր հատւածում, որտեղ նրանք պեղումներ են կատարել: Իր մեծութեամբ աչքի ընկնող այս դամբարանն ունի 10 մարդու համար նախատեսւած սենեակներ, որոնցից մէկի յատակին յայտնաբերւել է հետաքրքիր խճանկար:
Նշենք, որ Աբգար Ե թագաւորը յայտնի է նաեւ Աբգար Հինգերորդ Ուքքամա անւամբ:
Ըստ աւանդութեան՝ նա ընդունել է քրիստոնէութիւն, դրանով դառնալով Ք. ա. 1-ին դարի առաջին քրիստոնեայ թագաւորը: Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից է: Ըստ Խորենացու «Հայոց պատմութեան»՝ եղել է հայոց թագաւոր:
Մովսէս Խորենացին պատմում է, որ Աբգար Ե-ը, «լսելով «Փրկչի» սքանչելագործութիւնների համբաւը եւ հաւատալով, որ դրանք մարդու զօրութիւններ չեն, այլ Աստծու», իր խօսնակների միջոցով թուղթ՝ նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղէմ՝ Փրկչին, որպէսզի նա գայ եւ բժշկի իրեն, որովհետեւ նրա մարմինն ապականւած էր չարաչար ցաւերով՝ բորոտութեամբ: Աբգարն արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասւում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մէկին, որը կը գայ, «կը բժշկի եւ կեանք կը շնորհի քեզ եւ քեզ հետ եղողներին»: Փրկչի համբարձւելուց յետոյ Թովմաս առաքեալը Եդեսիա է ուղարկում Թադէոս առաքեալին, որը բուժում է Աբգարին, քաղաքի բոլոր հիւանդներին ու ախտաւորներին, քարոզում Աւետարանը եւ Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդէ անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Մովսէս Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագաւորի արքունիք:
Աբգարը դարձի գալով նամակներ (թղթեր) է յղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագաւորին, պարսից Արդաշիր թագաւորին, «որպէսզի նրանք եւս ընդունեն Յիսուս Քրիստոսին՝ որպէս Աստծոյ Որդու եւ Փրկչի»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։