Հա

Մշակոյթ

Կիրակի, 06 Նոյեմբերի 2016 09:10

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնել է «Անահիտ» կինոմրցանակաբաշխութիւնը

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրութեան ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխութիւնը:

Մրցանակաբաշխութեանը մասնակցելու յայտերի ընդունումը սկսւել է հոկտեմբերի 26-ից եւ կը շարունակւի մէկ ամիս:

«armenpress.am» - Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրութեան ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխութիւնը: Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Հայկական ազգային կինոակադեմիայից, «Անահիտ» մրցանակաբաշխութեան նպատակն է վերաձեւակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշերը, նպաստել նոր անունների բացայայտմանն ու լաւագոյնը ճանաչւած ֆիլմերի տարածմանը: Հայկական ժամանակակից կինոյի պատմութեան մէջ իրենց աւանդն ունեցող Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից աւելի անդամների որոշմամբ մրցանակներ կը յանձնւեն հետեւեալ անւանակարգերում՝

 

1- Լաւագոյն խաղարկային ֆիլմ
2- Լաւագոյն վաւերագրական ֆիլմ
3- Լաւագոյն կարճամետրաժ ֆիլմ
4- Լաւագոյն անիմացիոն ֆիլմ
5- Լաւագոյն ռեժիսոր
6- Լաւագոյն օպերատոր
7- Լաւագոյն սցենարիստ
8- Լաւագոյն դերասան
9- Լաւագոյն դերասանուհի
10- Լաւագոյն նկարիչ
11- Լաւագոյն կոմպոզիտոր

 

Մրցանակաբաշխութեանը մասնակցելու յայտերի ընդունումը սկսւել է հոկտեմբերի 26-ից եւ կը շարունակւի մէկ ամիս: Մրցանակաբաշխութեանը կարող են ներկայացւել 2015 թ. նոյեմբերից մինչեւ 2016 թ.-ի հոկտեմբերն արտադրւած այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնաւոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրութիւնները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից աւելի ֆինանսական մասնակցութիւն, եւ որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնութիւնը ՀՀ քաղաքացիներ են: Մրցանակաբաշխութեանը մասնակցելու յայտ կարող է ներկայացնել միմիայն ֆիլմի իրաւատէրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։