Հա

Մշակոյթ

Կիրակի, 06 Նոյեմբերի 2016 09:20

«Կոտրած» քարաւանատուն յուշարձանը որեւէ փոփոխութեան չի ենթարկւել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սիւնիքի մարզի Հարժիս գիւղից մօտ 3.5 կմ. հիւսիս-արեւմուտք գտնւող «Կոտրած» քարաւանատուն յուշարձանը կառուցւած է 1319 թւականին: Այն որեւէ փոփոխութեան չի ենթարկւել:

«armenpress.am» - «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սիւնիքի մարզի Հարժիս գիւղից մօտ 3.5 կմ. հիւսիս-արեւմուտք գտնւող «Կոտրած» քարաւանատուն յուշարձանը կառուցւած է 1319 թւականին: Այն որեւէ փոփոխութեան չի ենթարկւել: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ ՊՄՊ Սիւնիքի մարզային ծառայութեան յուշարձանների պահապան Ռուդիկ Մկրտչեանը հոկտեմբերի 21-ին տեղում լուսանկարել է երեք ուղեցոյց քարերն էլ, որեւէ փոփոխութիւն կամ ուղեցոյց քարի տեղափոխութիւն չի կատարւել:
Քարաւանատնից մօտ 10 մետր հիւսիս-արեւմուտք հաշւառւած է 14-րդ դարի ուղեցոյց քար: Դարձեալ 14-րդ դարով թւագրւող մէկ այլ ուղեցոյց քար գտնւում է այդ քարաւանատնից մօտ 850 մ. արեւմուտք՝ Գորիս-Նախիջեւան հին ճանապարհին: Գորիս-Նախիջեւան հին ճանապարհի վրայ գտնւող երրորդ ուղեցոյց քարը գտնւում է քարաւանատնից մօտ 1 կմ. արեւմուտք:
Համլետ Պետրոսեանի ներկայացրած 2011 թ. լուսանկարում պատկերւած ուղեցոյց քարը «Կոտրած» քարաւանատնից մօտ 10 մետր հիւսիս-արեւմուտք գտնւող ուղեցոյց քարն է, որը պատկերւած է ս. թ. հոկտեմբերի 21-ին արւած լուսանկարում (հրապարակման գլխաւոր լուսանկարը):
«Առաջին անգամ չէ, որ Համլետ Պետրոսեանը յուշարձանների պահպանութեան վերաբերեալ ստահոտ լուրեր է տարածում, որի նպատակը բնաւ յուշարձանի նկատմամբ «հոգատար» վերաբերմունքը չէ, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման այս քայլով Համլետ Պետրոսեանը փորձում է իր վրայ բեւեռել հանրութեան՝ այդ թւում իր ուսանողների, եւ մշակոյթի ոլորտի պատասխանատուների ուշադրութիւնը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ը վերջին անգամ է պատասխանում նրա եւ ընդհանրապէս նմանատիպ յերիւրանքներին»,- նշւած է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանութեան ծառայութիւն» ՊՈԱԿ-ի յայտարարութիւնում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէս է պէտք արձագանգել Ադրբեջանի ագրեսիային:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։