Հա

Մշակոյթ

Կիրակի, 06 Նոյեմբերի 2016 09:30

Փոքրիկ նկարիչների աշխատանքները ներկայացւեցին ցուցահանդէսում

Ժամանակակից արւեստի մանկական ստուդիայի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդէսը բացւեց «Նարեկացի» արւեստի միութիւնում: Այն կրում էր «Իրականութիւնն ինչպէս հեքիաթ» խորագիրը:

«armenpress.am» - Ժամանակակից արւեստի մանկական ստուդիայի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդէսը բացւեց «Նարեկացի» արւեստի միութիւնում: Այն կրում էր «Իրականութիւնն ինչպէս հեքիաթ» խորագիրը: «Ցուցահանդէսի հերոսները հինգն են: Ներկայացւած է 60 աշխատանք՝ մանրանկարներ, կոլաժներ, նատիւրմորտներ: Երեխաներն աւելի լաւ են տեսնում իրականութիւնը, քան մեծերը: Կարծում եմ՝ խորագիրը ճիշտ է ընտրւած»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ժամանակակից արւեստի մանկական ստուդիայի ղեկավար Անուշ Դաւթեանը:161106e03a
Ներկայացւած էին փոքրիկների գունեղ, հեքիաթային եւ ջերմ տրամադրութիւններ հաղորդող նկարները:
Ստուդիայի սաները 6-11 տարեկան են եւ իւրաքանչիւրը 10-ից աւելի աշխատանք էր ներկայացրել ցուցահանդէսին:
Միջոցառումն իրենց գեղեցիկ կատարումներով աւելի հետաքրքիր եւ տպաւորիչ դարձրեցին «Կտոր մը երկինք» խմբի աղջիկները՝ Աստղիկը եւ Արեւիկը, որոնք առաջին անգամ էին ներկայանում պրոֆեսիոնալ բեմում:

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։