Հա

Մշակոյթ

Կիրակի, 06 Նոյեմբերի 2016 09:40

Չեխիայի ազգային գրադարանում հայ գրատպութեանը նւիրւած ցուցահանդէս է բացւել

Հայաստանի Հանրապետութեան եւ Չեխիայի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնների միջեւ մշակութային համագործակցութեան ծրագրի շրջանակում՝ 2016 թւականի հոկտեմբերի 12-ին, Չեխիայի ազգային գրադարանում բացւել է «Հայ գրքարւեստը դարերու ընդմէջէն» խորագրով բացառիկ ցուցահանդէսը՝ նւիրւած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25 եւ Ամստերդամում տպագրւած Ոսկան Երեւանցու առաջին հայալեզու Աստւածաշնչի 350-ամեակներին:

«artsakhpress.am» - Հայաստանի Հանրապետութեան եւ Չեխիայի Հանրապետութեան մշակոյթի նախարարութիւնների միջեւ մշակութային համագործակցութեան ծրագրի շրջանակում՝ 2016 թւականի հոկտեմբերի 12-ին, Չեխիայի ազգային գրադարանում բացւել է «Հայ գրքարւեստը դարերու ընդմէջէն» խորագրով բացառիկ ցուցահանդէսը՝ նւիրւած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25 եւ Ամստերդամում տպագրւած Ոսկան Երեւանցու առաջին հայալեզու Աստւածաշնչի 350-ամեակներին:
Ինչպէս տեղեկացնում է ՀՀ Մշակոյթի նախարարութեան աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի բաժինը՝ ցուցահանդէսում ներկայացւած է շուրջ 75 ցուցանմուշ՝ հայ հնատիպ գրքերի եզակի նմուշներ, ժամանակակից չեխական գրականութեան նմուշների հայերէն տպագրութիւններ, հայ գրողների գործերը չեխերէն թարգմանութեամբ: Կը կայանայ համատեղ հրատարակւած ցուցահանդէսի ծաւալուն պատկերագրքի շնորհանդէսը:
Ցուցահանդէսը կը գործի մինչեւ հոկտեմբերի 25-ը եւ կեզրափակւի Կարլի համալսարանի լարային նւագախմբի համերգով (դիրիժոր՝ Հայկ Ութիջեան): Ծրագրում կը հնչեն Կոմիտաս վարդապետի ստեղծագործութիւնները՝ Զարեհ Սահակեանցի մշակմամբ: Ցուցահանդէսին զուգահեռ կանցկացւեն դասախօսութիւններ տարբեր թեմաներով:

Related items

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։