Հա

Մշակոյթ

Կիրակի, 06 Նոյեմբերի 2016 09:50

Աղձքում հաւանաբար հայոց արքաների մասունքներ են յայտնաբերւել

ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանի աջակցութեամբ Աղձքում իրականացւած պեղումների արդիւնքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են յայտնաբերւել: «Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամւած էին եւ մաքրւած, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,-«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց հնագէտ Յակոբ Սիմոնեանը:

«armenpress.am» - ՀՀ նախկին վարչապետ Յովիկ Աբրահամեանի աջակցութեամբ Աղձքում իրականացւած պեղումների արդիւնքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են յայտնաբերւել: «Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամւած էին եւ մաքրւած, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,-«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց հնագէտ Յակոբ Սիմոնեանը:
Ենթադրութիւնների համաձայն, ոսկորները կարող են պատկանել Արտաշիսեան կամ Արշակունեաց դինաստիայի արքաներին, քանի որ հասարակ մարդկանց մասունքները նման վայրում չէին թաղւի:
ԱԺ-ի պատգամաւոր Արագած Ախոյեանի ասութեամբ՝ Աղձքը աշխարհով մէկ յայտնի սրբատեղի է: «Մենք ձգտում ենք հանրութեան եւ պետական այրերի ուշադրութիւնը հրաւիրել այդ տարածքի պահպանման, վերականգնման եւ սկսւած պեղումները աւարտին հասցնելու վրայ, քանի որ այդ պատմական տարածքը լուրջ արժէք է մեր ժողովրդի համար»,- շեշտեց պատգամաւորը:
161106e01aՀնագէտն ընդգծեց, որ իրենք սնդուկներից երկուսն են բացել. երրորդը բացելու համար կը հրաւիրեն լրագրողների եւ տարբեր պաշտօնեաների՝ այդ պատմական պահն աւելի նշանակալի դարձնելու նպատակով:
Արագած Ախոյեանի կարծիքով՝ լաւ կը լինէր, եթէ Աղձքը վերածւէր երկրի նախագահների երդման արարողութեան վայրի: Նման առաջարկով տարիներ առաջ հանդէս է եկել նաեւ սպարապետ Վազգէն Սարգսեանը:
Աղձքում պեղումները դեռ շարունակւում են եւ ամենայն հաւանականութեամբ մէկ տարի կը տեւեն:

Յարակից Հրապարակումներ

  • Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է յայտնաբերւել
    Վանում պեղումների ընթացքում ուրարտական շրջանի նոր սրբավայր է յայտնաբերւել

    Այժմեան Թուրքիայի տարածքում գտնւող Վան նահանգում թուրք հնագէտները հերթական պեղումների ժամանակ յայտնաբերել են ուրարտական շրջանի հետաքրքիր մի սրբավայր, որը գտնւում է Վանի բերդից ոչ հեռու:

  • Վերահասութիւն Ս. Աաստւածածին եկեղեցու նորոգութիւններին
    Վերահասութիւն Ս. Աաստւածածին եկեղեցու նորոգութիւններին

    Օգոստոսի 5-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն այցելեց Ս. Աստւածածին եկեղեցին, որտեղ եկեղեցում նորոգութիւններ են ընթանում։ Տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի հանրային կապը:

  • Հնագէտները Ֆրանսիայում գտել են «փոքրիկ Պոմպէյ»
    Հնագէտները Ֆրանսիայում գտել են «փոքրիկ Պոմպէյ»

    Ֆրանսիայի հարաւ-արեւելքում գտնւող Վիենի քաղաքից ոչ հեռու հնագէտները յայտնաբերւել են հսկայական հին հռոմէական բնակավայր:

  • Յայտնաբերւել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ, խաչքարեր ու արձանագրութիւններ
    Յայտնաբերւել են 5-6-րդ դարերի եզակի նմուշներ, խաչքարեր ու արձանագրութիւններ

    Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գիւղում արդէն շուրջ երկու շաբաթ է՝ Վաճառի Սուրբ Ստեփանոս դամբարանի (5-6-րդ դարեր) եւ վանքի (12-րդ դար) պեղումներ են իրականացւում:

    «Երեք տարի է՝ փորձում էինք հետազօտել Ստեփանոսի դամբարանը, որը Վաչագան բարեպաշտի ժամանակ է կառուցւել։ Շատ ունիկալ դամբարան է, որը 13-րդ դարում վերայայտնաբերել են, կողքը եկեղեցի ու մատուռ են կառուցել, նոր արձանագրութիւններով ու հետաքրքիր նիւթերով համալրել»,- ասաց Համլետ Պետրոսեանը: 

  • Թուրքիայում գտել են անցած տարի կորած խեթական սալաքարը
    Թուրքիայում գտել են անցած տարի կորած խեթական սալաքարը

    Գտել են, կորցրել, վաճառել 6 միլիոնով, նորից կորցրել եւ կրկին գտել, բայց ոչ այնտեղ, որտեղ կարծում էին եւ ոչ այն, ինչ կարծում էին: Այսպէս կարելի է կարճ նկարագրել դետեկտիւ պատմութիւնը՝ կապւած ոչ թէ փոքրիկ արտեֆակտի, այլ երկումետրանոց քարէ արձանի մասին, որը գտնւել է Թուրքիայում մէկ տարի առաջ:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։