Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 09 Նոյեմբերի 2016 10:00

«Տունը սահմանի վրայ» ներկայացումը կը յանձնւի հանդիսատեսի դատին

Լեհ դրամատուրգ Սլաւոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրայ» բեմադրութիւնը կը ներկայացւի հայ հանդիսատեսին: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին ներկայացման բեմադրող ռեժիսոր Արմէն Մարգարեանը եւ այլք:

«armenpress.am» - Լեհ դրամատուրգ Սլաւոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրայ» բեմադրութիւնը կը ներկայացւի հայ հանդիսատեսին: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին ներկայացման բեմադրող ռեժիսոր Արմէն Մարգարեանը եւ այլք: «Կարդացել եմ Մրոժեկի բոլոր ստեղծագործութիւնները: Ընտրեցի այս գործը, քանի որ դրանում արտայայտւած է հեգնանքը այդ արհաւիրքի՝ պատերազմի հանդէպ: Երբ մեր երկրում պատերազմ էր, մեծահասակներն ամէն ինչ անում էին, որ այն դիտարկւի որպէս պատրանք: Այս բեմադրութեամբ փորձել եմ վերարտադրել իմ մանկութիւնը»,- «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ներկայացման բեմադրող ռեժիսոր եւ երաժշտութեան հեղինակ Արմէն Մարգարեանը:
Թատրոնի տնօրէն Վարդան Գրիգորեանի ասութեամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը հնարաւորութիւն է տալիս երիտասարդներին բացայայտւել, իրականութիւն դարձնել իրենց մտքի թռիչքը: «Վստահ եմ, որ Արմէնը մեզ հետաքրքիր եւ բովանդակային բեմադրութիւն է ցուցադրելու»,- ընդգծեց տնօրէնը:
Արմէն Մարգարեանը շեշտեց, որ սկզբնական փուլում միւզիքլի տեսքով է ցանկացել ներկայացնել բեմադրութիւնը, սակայն այն հասունացել է եւ դրա խորութիւնն ընդգծելու համար ընտրել է տրագիկոմեդիա ժանրը: «Կարծում եմ՝ դերասանների, պարուսոյցների, նկարիչների շնորհիւ բեմադրութիւնը հետաքրքիր է ստացւել»,- ասաց ռեժիսորը:
Սլաւոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրայ» տրագիկոմեդիան վերհանում է համամարդկային արժէքները՝ աւելի դիպուկ դարձնելով ներկայացման ասելիքն ու գաղափարը:
Ներկայացման բեմական զգեստները ձեւաւորել է Տաթեւ Յարութիւնեանը, պարերը եւ բեմական շարժումները՝ Նարինէ Միրզոյեանը, թարգմանել է Մարիաննա Գրիգորեանը:
Ներկայացման պրեմիերան կատարւել է հոկտեմբերի 28-ին՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում:

Related items

  • Մշակութային իրական արւեստ «Շանթ ու Շանթիկ»-ի բեմադրութեամբ
    Մշակութային իրական արւեստ «Շանթ ու Շանթիկ»-ի բեմադրութեամբ

    «Շանթ ու Շանթիկ» երիտասարդական թատերախմբի միջոցով հոկտ. 27-ին եւ 28-ին, Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում բեմ բարձրացաւ Ռուբէն Մ. Պետրոսեանի բեմադրած «Յուշարձան» եւ էտիւդ «Ալզայմեր» բեմադրութիւնները, որոնք նւիրւած էին Հայ Մշակոյթի տօնին:

  • Մահացել է Անջէյ Վայդան
    Մահացել է Անջէյ Վայդան

    Հոկտեմբերի 9-ին, 90 տարեկան հասակում, մահացել է կինոյի եւ թատրոնի լեհ աշխարհահռչակ ռեժիսոր եւ սցենարիստ Անջէյ Վայդան:
    Վայդան 50-ից աւելի ֆիլմի ռեժիսոր, մօտ 30 ֆիլմի սցենարի հեղինակ է: Նա մի շարք երկրների հեղինակաւոր պետական պարգեւների դափնեկիր, ստացել է 42 տարբեր կինոմրցանակ:

  • «Թատերական Լոռի» 23-րդ փառատօնին Իրանը հանդէս կը գայ երկու ներկայացումներով
    «Թատերական Լոռի» 23-րդ փառատօնին Իրանը հանդէս կը գայ երկու ներկայացումներով

    «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատօնի շրջանակում կը բեմադրւեն իրանական երկու ներկայացումներ: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հոկտեմբերի 4-12-ը Լոռու մարզում անցկացւող փառատօնին Իրանը կը ներկայացնեն բեմադրող-ռեժիսորներ Ֆարզին Նոբարանին եւ Սահար Ջամալին իրենց «Մամա Յերմա» եւ «Հայր Օթելլօ» ներկայացումներով:

  • Ֆլորա Զաբել՝ 20-րդ դարասկզբի Բրոդվէյի հայ աստղը
    Ֆլորա Զաբել՝ 20-րդ դարասկզբի Բրոդվէյի հայ աստղը

    Ֆլորա Զաբել Մանգասարեան-Հիչքոկը ծնւել է 1880-ին՝ պոլսեցի գրող, աստւածաբան եւ փիլիսոփայ Մանգասար Մանգասարեանի ընտանիքում: Հայերի դէմ սկսւած հետապնդումների պատճառով Մանգասարեանները 1881 թւականին Պոլսից տեղափոխւում են ԱՄՆ եւ հաստատւում Չիկագոյում:

  • «mediamax.am».- «Իրականութիւնը բազմաթիւ կողմեր ունի. «Գտնւած երազ»-ի հեղինակը՝ մուլտֆիլմի ուղերձի մասին»
    «mediamax.am».- «Իրականութիւնը բազմաթիւ կողմեր ունի. «Գտնւած երազ»-ի հեղինակը՝ մուլտֆիլմի ուղերձի մասին»

    Հայկական ամենայայտնի եւ սիրւած «Գտնւած երազ» մուլտֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս մեծապէս ոգեշնչւել են Վալտ Դիսնէյի աշխատանքներից:
    Այդ մասին Նիւ Եօրքի կինոյի միջազգային ինստիտուտի (International Film Institute of New York) հետ հարցազրոյցում ասել է մուլտֆիլմի ռեժիսոր եւ բեմադրող նկարիչ Հովիկ Դիլաքեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։