Հա

Մշակոյթ

Չորեքշաբթի, 09 Նոյեմբերի 2016 10:10

Համօ Բեգնազարեանի «Զարէ» ֆիլմը 90 տարեկան է

Այսօր՝ նոյեմբերի 9-ին «Մոսկւա կինոթատրոնում տեղի կունենայ հայ կինոյի հայր՝ կինոռեժիսոր Համօ Բեգնազարեանի «Զարէ» ֆիլմի (1926 թ.) յոբելեանական ցուցադրութիւնը: Այն կազմակերպում է Հայկական ազգային կինոակադեմիան:

«panorama.am» - Այսօր՝ նոյեմբերի 9-ին «Մոսկւա կինոթատրոնում տեղի կունենայ հայ կինոյի հայր՝ կինոռեժիսոր Համօ Բեգնազարեանի «Զարէ» ֆիլմի (1926 թ.) յոբելեանական ցուցադրութիւնը: Այն կազմակերպում է Հայկական ազգային կինոակադեմիան:
Այսօր «Զարէ»-ն կը դառնայ ուղիղ 90 տարեկան, քանզի 1926 թւականին հէնց նոյեմբերի 9-ին է եղել ֆիլմի պրեմիերան: Բոլորովին վերջերս «Ոսկէ ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի ջանքերով արւել է «Զարէ»-ի բարձրորակ թւայնացում: Յոբելեանական երեկոյին հէնց այս՝ թւայնացւած տարբերակն էլ կը ներկայացւի հանդիսատեսի ուշադրութեանը:
Ֆիլմը նկարահանւել է Լազոյի համանուն վիպակի հիման վրայ: Այն նկարահանւել է Հայաստանի Ալագեազ եւ Սարիբլախ գիւղերում: «Զարէ»-ը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կեանքի եւ ցարական պաշտօնեաների դէմ նրանց պայքարի մասին: Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրոյ, երջանիկ կեանքի իրաւունքը:
Ֆիլմում նկարահանւել էին՝ Մարիա Թադէոսեան (Թենազի)՝ Զարէ, Հրաչեայ Ներսիսեան՝ Սայդօ, Աւետ Աւետիսեան՝ Սլօ, Օլգա Գուլազեան՝ Լեաթիֆ խանում, Միքայէլ Մանուէլեան՝ Մստօ, Նինա Մանուչարեան՝ Նանօ եւ ուրիշներ:
««Զարէ» ֆիլմը ստեղծելիս մենք աշխատում էինք հսկայական լարւածութեամբ, եւ ես մտածում էի, որ այլեւս յանձն չեմ առնի այդքան կարճ ժամկէտում լիամետրաժ ֆիլմ նկարահանել»,- իր «Յուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» գրքում գրել է Համօ Բեգնազարեանը:
Երիտասարդ քուրդ ռեժիսոր Միւջէ Արսլանի ասութեամբ՝ «Զարէ»-ն քրդերի մասին առաջին ֆիլմն է, որից յետոյ քրդերի մասին կինօն լռել է մինչեւ 1991 թւականը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։